Կանաչ լոբու օգտակար հատկությունները․ Այն իսկական դեղամիջոց է դիաբետի ժամանակ

Դիտումներ 813

Կանաչ լոբու օգտակար հատկությունները․ Այն իսկական դեղամիջոց է դիաբետի ժամանակ

Կանաչ լոբին համարվում է ամենահամեղ բանջարեղեններից մեկը, որը նաև շատ օգտակար է և վիտամիններով հարուստ։ Էներգետիկ արժեքը 100 գրամում

Կալորիականություն – 25 կկալ

Սպիտակուցներ – 2.5 գր

Ճարպեր – 0.3 գր

Ածխաջրեր – 3 գր

Այրվածքային մնացորդ – 0.7 գր

Ջուր – 90 գր։

 

 

Կանաչ լոբին հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, ածխաջրերով, կալիումով, կալցիումով, մագնիումով, երկաթով, ֆոլաթթվով, վիտամիններ A, C, E-ով: 



Լոբու մեջ շատ են նաև B խմբի վիտամինները: Կանաչ լոբին ունի միզամուղ հատկություն, մաքրում է երիկամները, միզուղիները, շատ լավ է հոդացավերի ժամանակ, քանի որ կարգավորում է օրգանիզմից աղերի դուրս գալը:

Դիետոլոգները հավաստիացնում են, որ օրական 100-150 գր. լոբի օգտագործելու դեպքում արդեն 2-3 շաբաթ հետո օրգանիզմում նկատվում է խոլեստերինի մակարդակի էական իջեցում: Սննդի ոլորտի գիտնականները պարզել են, որ մարդը պետք է մեկ տարվա ընթացքում օգտագործի 15-20կգ լոբազգիների մթերքներ` առողջության պահպանման համար:  Լոբու ևս մեկ օգտակար հատկությունն էլ այն է, որ այն սնում է մեր օրգանիզմը սպիտակուցներով` առանց ճարպերի ուղեկցության: Սա լոբուն դարձնում է անփոխարինելի դիետիկ և բուսակերային սնունդ:

 

 

Լոբազգիները վստահորեն կարելի է դիտարկել որպես մթերքներ, որոնք ունեն բուժիչ ազդեցություն: Ապացուծված է նրանց արդյունավետությունը ստամոքսաղիքային տրակտի, սիրտանոթային, երիկամների և լիարդի հիվանդությունների կանխարգելման գործում: Լոբազգիներն իդեալական տարբերակում պետք է կազմեն մեր սննդակարգի ոչ պակաս քան 8-10%:

 Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտի և անոթների վրա, լավացնում է արյան կազմը, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, սրտի ռիթմի խանգարման դեպքում։

 

 

 

 



Օգտակար է կանաչ լոբին դիաբետիկներին։ Կանաչ լոբին օժտված է շաքարի մակարդակն իջեցնելու հատկությամբ։

 

 

Մասնագետները խորհուրդ են տալիս խմել խաշած լոբու ջուրը, այն հրաշալի ազդեցություն է թողնում այն մարդկանց օրգանիզմի վրա, ովքեր ունեն դիաբետ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք, ցանկացած տեսակի ինքնաբուժությամբ զբաղվելուց առաջ, անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։

 

 



Ամենաընթերցվածը