Կանաչ աջիկայի պատրաստման եղանակը

Դիտումներ 337

Կանաչ աջիկայի պատրաստման եղանակը

Կանաչ աջիկան կարող եք անմիջապես ուտել կամ պահել սառնարանում մինչև հաջորդ ամառ, եթե այնտեղ որևէ բան մնա։ Այն պատրաստելը աներևակայելի պարզ և համեղ է։ Մեկ անգամ փորձողը այլեւս չի կարողանա հրաժարվել։

Բաղադրությունը.

3-4 գլուխ սխտոր 

3-4 գլուխ սոխ

3-4 կանաչ քաղցր պղպեղ 

3 հատ կծու պղպեղ 

մի փունջ մաղադանոս 

մի փունջ սամիթ ավելացնել 

մանուշակագույն ռեհան 

 

 

Ամեն ինչ անցկացրեք մսաղացով։ Ավելացնել նաև 1 ճաշի գդալ աղ, 3 ճաշի գդալ շաքարավազ, 0,5-1 թեյի գդալ քացախի էսենցիա, 1 բաժակ բուսական յուղ։ Ամենը խառնել և լցրեք բանկաների մեջ։ Պահել սառնարանում։



Աբխազական աջիկա․ Այս բաղադրատոմսով արդեն 35 տարի է պատրաստում եմ

ՇՊատրաստման եղանակը շատ պարզ է և այն համոզված ենք դուր կգա բոլորին։ Աջիկան պատրաստելու համար հարկավոր է ՝

 

Բաղադրամասեր

2 կգ կծու կարմիր տաքդեղ,

2 գլուխ սխտոր,

60 գ աղացած համեմի սերմ,

60 գ աղացած չաման,

60 գ խոշոր աղ

 
 

Պատրաստման եղանակը

Տաքդեղերը սրբել խոնավ շորով և կախել թելով կամ փռել սպրոցի վրա, որպեսզի թորոմի։ Մոտավորապես 6-7 օր։

Շատ չորացնել պետք չէ։

Լավ լվանալ և չորացնել հատ-հատ չոր շորով։



Հագնել խոհանոցի համար հատուկ նախատեսված ձեռնոց և մաքրել։ Շատ կծուի սիրահարները կարող են սերմերը չհեռացնել։

Մաքրելուց հետո տաքդեղերը և մաքրած սխտորը 2 անգամ աղալ մսաղացով, այնուհետև խփել բլենդերով։

Աղալուց հետո ավելացրեք համեմի սերմը, չամանը, աղը և լավ խառնել։

 

 

Տեղադրեք այդ ամենը ապակյա կամ էմալապատ տարրայի մեջ։

Ծածկել սրբիչով և տողնել 5-7 օր, որպեսզի տեղի ունենա խմորում - ֆերմենտացիա։

Դրանից հետո լցնել ստերիլիզացված չոր բանկանների մեջ և փակել կափարիչով և պահել սառնարանում։

Ապահովության համար, որպեսզի լավ պահպանվի մինչև գարուն կարող եք վրան լցնել հալած յուղ։



Ամենաընթերցվածը