Գիլասը բավականին էժանացել է․ Տեսեք այս պահին ինչքանով են վաճառում սուպերմարկետում

Դիտումներ 1912

Գիլասը բավականին էժանացել է․ Տեսեք այս պահին ինչքանով են վաճառում սուպերմարկետում

Արդեն շուկայում կա մեծ քանակությամբ կեռաս (գիլաս) և բավականին մեծ վաճառք է գրանցվել այս օրերին։ Որակը տարբեր է, բայց քանակը շատ է։

 

 

Իսկ ի՞նչ արժեք 1 կգ գիլասը։ Իրականումայս սեզոնի համար վատ արժեք չէ։



1 կգ գիլասը այս պահի դրությամբ 1000 դրամ է։ Սա միջինացված արժեքն է։

Կեռասենին պարունակում է մինչեւ 11,5 տոկոս շաքար, 1,33 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս ազոտային նյութեր, բջջանյութ, մոխիր, ներկանյութ, հարուստ է կալիումով եւ երկաթով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, այլ միկրոտարրեր։ 100 գ պտղամսի մեջ պարունակվում է 0,01 մգ B1, B2 վիտամիններ, 0,4 մգ նիացին, 15 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ վիտամին E, ռուտին։

 

 

Կորիզը պարունակում է 28 տոկոս պրոտեիններ եւ 30 տոկոս ճարպեր։ Կեղեւը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութ եւ ներկանյութ։ Արժեքավոր է կեռասի խեժը, այն հարուստ է արաբինով։

Տերևներում պարունակվում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու։



Կեռասը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պակաս ունեցող մարդկանց։ Կեռասը շատ օգտակար է նաև մաշկային խնդիրներ ունեցողներին։

 

 

Մեծ քանակությամբ կեռաս խորհուրդ չի տրվում ուտել գիրության հակում ունեցող մարդկանց և շաքարախտով հիվանդներին։ Կեռասը խորհուրդ չի տրվում նաև աղիքային խանգարումների դեպքում։



Ամենաընթերցվածը