Ի՞նչ է սա, գրեք հայերեն անվանումը․ Աmենաօգտակար պտուղն է սա, բուժում է ցանկացած վերք և ներքին օրգանները


Չիչխանի (облепиха) կամ ոսկե ծառի պտուղները հատկապես օգտակար են գարնանային ավիտամինոզի ժամանակ:
Շնորհիվ վիտամինների, կենսաբանական ակտիվ նյութերի և միկրոտարրերի պարունակության չիչխանն օրգանիզմի վրա ընդհանուր ամրացնող, տոնուսավորող ազդեցություն ունի, նպաստում է սպիտակուցային, ածխաջրատային, ճարպային փոխանակություններին:
Չիչխանի յուղը հայտնի է վերքերն ապաքինող, հակաբորբոքային հատկություններով: Այն օգտագործում են այրվածքների բուժման, հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդությունների ապաքինման համար:
Յուղը խթանում է բոլոր տեսակի վերքերի գրանուլացիան և էպիթելիզացիան, վերացնում ցավը, արագացնում բուժման ընթացքը: Այն ցուցված է ցրտահարության, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, օրգանիզմի ճառագայթային ախտահարումների բուժման համար:
Պտուղներից պատրաստված եփուկն օգտակար է ստամոքսաաղիքային ուղու հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծողական հատկությամբ, սակայն ճյուղերի և տերևների եփուկը միանգամայն հակառակ ազդեցություն ունի և օգտագործվում է լուծի ժամանակ:
Պտուղների և տերևների եփուկն օգտակար է մազաթափության և ճաղատության, ինչպես նաև ռևմատիզմի և պոդագրայի ժամանակ: Տերևներից և մատղաշ ընձյուղներից եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացրած հումքը 10 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա հովացնում ու քամում, ըմպում 1-ական ճաշի գդալ օրական 3 անգամ:
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։
Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։
