Ձմռան համար պատրաստեք համեղագույն սմբուկ՝ սխտորով

Դիտումներ 417

Ձմռան համար պատրաստեք համեղագույն սմբուկ՝ սխտորով

Լավագույն նախուտեստը` արագ, պարզ և աներևակայելի համեղ: Ձմռանը սխտորով սմբուկներն պարզապես անփոխարինելի կլինեն ձեր սեղանին։ Նախուտեստը կարող եք համտեսել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

 

Բաղադրամասեր

  • Սմբուկ մեկ կգ
  • Սխտոր
  • Աղ
  • Բուսայուղ



Սմբուկը լավ լվացեք։ Կտրեք երկարությամբ մոտ 3 մմ հաստությամբ բարակ շերտերով:

Կտրատած սմբուկները լցնում ենք խորը ամանի մեջ, համեմում ենք աղով։

Վերևում դրեք կափարիչ կամ ափսե և մի փոքր ծանրություն:

Սմբուկը թողեք ծանրության տակ 6 ժամ, կարող եք նաև ամբողջ գիշեր։ Տեսեք, թե որքան հեղուկ են նրանք արտազատել։ Այս պրոցեդուրա շնորհիվ սմբուկի վրայից կհեռացնենք դառնությունը։

Պատրաստեք այն բանկաները, որոնց մեջ կփակեք սմբուկը։ Բանկաները լավ լվանալ սոդաով և մանրէազերծել։



Քամեք հեղուկը, որը սմբուկը դուրս է թողել։ Չորացրեք դրանք թղթե սրբիչներով: Տապակի մեջ տաքացնել ձեթը և յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե տապակել սմբուկի կտորները։ Տապակած սմբուկները անմիջապես լցրեք ստերիլիզացված տարայի մեջ՝ սերտորեն սեղմելով:

Ավելացրեք 1-2 պճեղ սխտոր, որոնք արդեն իսկ պետք է բաժանված լինեն երկուական կտորների: Բանկան անմիջապես փակում եք պտուտակավոր կափարիչներով։

Պահածող պետք է պահեք զով տեղում, նախընտրելի է նկուղում կամ սառնար​անում:



Ամենաընթերցվածը