Ձմերուկ թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետ և ճնշում ունեցողներին ուտել, թե ոչ

Դիտումներ 2087

Ձմերուկ թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետ և ճնշում ունեցողներին ուտել, թե ոչ

 Ձմերուկի հայրենիքը համարվում է Կալահարի անապատը (Հարավային աֆրիկա): Այնտեղ մինչև հիմա էլ վայրի պայմաններում աճում են ձմերուկներ, որոնց քաշը չի գերազանցում 200 գրամը: Դրանք սակայն ուտելու համար պիտանի չեն:

 


 Ներկայումս աշխարհում գոյություն ունի ձմերուկի մոտ 1200 տեսակ (նաև դեղին, նարնջագույն, վարդագույն), որոնք աճեցվում են 96 երկրներում: Դեղին ձմերուկն օրինակ ստացել են սովորական և վայրի ձմերուկների խաչասերումից: Իսկ առհասարակ ձմերուկի բնական կարմիր գույնը վկայում է լիկոպինի առկայության մասին, որի պարունակությամբ ձմերուկն առաջատար է: 



Այն իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Անհնար է ամառը պատկերացնել առանց ձմերուկի։ Սակայն հաշվի չենք առնում, որ ձմերուկը օգտակար լինելով հանդերձ, ունի մի շարք հակացուցումներ։ Միզամուղ միջոց լինելով՝ այն ծանրաբեռնում է երիկամները, ուստի երիկամների հիվանդության դեպքում չի կարելի շատ ուտել։ Հակացուցված է նաև փորլուծության և երիկամային խոշոր քարեր ունենալու դեպքում։

Մասնագետները խորհուրդ են տալիս ձմերուկ ուտել օրվա առաջին կեսին, որպեսզի քնելուց առաջ միզարտադրող համակարգի վրա լուրջ ծանրաբեռնվածություն չառաջանա։

 

 

Իսկ հիմա խոսենք դիաբետի ժամանկ կարելի է արդյո՞ք ձմերուկ ուտել, թե ոչ։

 



Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և առողջությանն օգտակար այլ նյութեր՝ մագնիում, կալիում, կալցիում և այլն։ Ձմերուկը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը չափազանց օգտակար է իմունային համակարգի համար:

 

 

Բազմաթիվ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ վիտամին C-ն օգնում է բուժել վերքերը՝ նպաստելով հյուսվածքների կապերի ձևավորմանը: Իսկ ինչ վերաբերում է շաքարային դիաբետով հիվանդներին, նրանց չի կարելի ձմերուկ ուտել։ Ձմերուկը բնությունից արդեն պարունակում է գլյուկոզա, ինչ երկարացնում է օրգանիզմում յուրացվելը։

 

 

Արյան բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում շատ սահմանափակ օգտագործել ձմերուկ։



Ամենաընթերցվածը