Ձկան օգտակար հատկությունները. Սկսեք հաճախ ձուկ ուտել


Առհասարակ ձկները բաժանվում են ոչ յուղոտ, չափավոր յուղոտ եւ յուղոտ տեսակների: Ձկան յուղը պարունակում է ճարպաթթուներ, օրինակ` օմեգա 3, որը մեծ դեր ունի նյութափոխանակության գործում: Չնայած դրան` մանկական սննդում խորհուրդ չի տրվում օգտագործել ձկների յուղոտ տեսակներ: Այս դեպքում գերադասելի են ոչ յուղոտ ձկնատեսակները: Ծովային ձկներն առավելություն ունեն մյուս տեսակների հանդեպ` պարունակվող յոդի, ֆտորի ու բրոմի քանակության հետ կապված: Ձուկն իր մեջ պարունակում է նաեւ ֆոսֆոր, կալիում, կալցիում եւ նատրիում:
Սակայն մսի հետ համեմատած` ձուկն աղքատ է երկաթի պարունակությամբ: Դեռ հնուց բարձր են գնահատվել քաղցրահամ ջրերի ձկները, քանի որ դրանց մեջ հանքային նյութերի պարունակությունը մեծ է: Երեխաներին շատ օգտակար են հատկապես ձկից պատրաստված սուպերը:
Պետք է չմոռանալ, որ չնայած նրան, որ ձուկը շատ օգտակար է, այն նաեւ համարվում է ուժեղ ալերգեն: Եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկն ունի ալերգիա ձկան հանդեպ, շատ հնարավոր է, որ երեխայի մոտ եւս ի հայտ գա ալերգիա ծովամթերքներից: Նման դեպքերում պետք է գոնե 1 տարի երեխաներին ծովամթերքներից զերծ պահել: Իսկ առհասարակ երեխային տալ ձկան տեսքով հավելյալ սնունդ` խորհուրդ է տրվում 1 տարեկանից` սկսելով 1 թեյի գդալից:
Ձուկը շատ օգտակար է ոսկրերի համար. կալցիումի բարձր պարունակության շնորհիվ այն օգնում է ոսկրերը առողջ և ամուր պահել։ Ձուկը օգուտ է նաև շնչառական համակարգին՝ մասնավորապես, համարվում է, որ այն նվազեցնում է ասթմայի առաջացման վտանգը։
Ծովաձուկը շատ յոդ է պարունակում, որն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար։
Ձկան մեջ պարունակվող կալցիումի աղերը լավացնում են նյարդային համակարգի աշխատանքը և ճնշում սթրեսի հորմոնների սինթեզը։ A, E և D վիտամինները, որոնցով հարուստ է ձուկը, անհրաժեշտ են տեսողական օրգանների նորմալ գործունեության համար։
