Ձեռքերի վրայի այս նշանները վկայում են սրտի հիվանդությունների մասին

Դիտումներ 404

Ձեռքերի վրայի այս նշանները վկայում են սրտի հիվանդությունների մասին

Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը։

 

 

Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն։ 

 



Եթե նկատել եք, որ ձեր մատների ծայրերը կարծես ուռել են եւ ասես թմբուկի փայտիկ լինեն, իսկ եղունգները նման են ժամացույցի ապակու, դա կարող է մատնանշել սրտի լուրջ խնդիրների մասին։

 

 

Այդ ախտանշանն անվանում են նաեւ Հիպոկրատի մատներ։ Այն վկայում է օրգանիզմում թթվածնի քրոնիկական անբավարարության մասին։

 

 



Հարթ, մոմի նման կոշտուկները կարող են հայտնվել սրտի ամիլոիդոզ հիվանդություն ունեցող մարդկանց ձեռքերի վրա։ Այդ կոշտուկները կարող են առաջանալ սրտում սպիտակուցային նստվածքների կուտակումից, որոնք կարող են խանգարել նրա աշխատանքին։

 

 

Ափերի կարմիր կամ դարչնագույն բծերը կարող են հայտնվել սրտի խնդիրների պատճառով։ Դրանք անվանում են Ջեյնուեյի ցան։ 



Ամենաընթերցվածը