Ի՞նչ առողջական խնդիրների մասին է վկայում թևատակի հոտը, քորը կամ ցավը
- Շատ վատ հոտ
Քանի որ մաշկի վրա քրտինքը կուտակվում է, բակտերիաները սկսում են աճել ու բազմանալ՝ թևատակերից առաջացնելով բավականին տհաճ հոտ: Շատ դեպքերում լավ ցնցուղը պետք է լուծի խնդիրը:
Բայց մարմնի չափազանց ուժեղ հոտը, կարող է վկայել վահանաձև գեղձի խնդիրների կամ հորմոնալ փոփոխությունների մասին: Արժե բժշկի հետ խորհրդակցել և թեստեր անցնել։
Կարող է ցույց տալ շաքարախտի կամ նախադիաբետի ախտանիշներ: Եթե նկատում եք այս հոտը, դիմեք ձեր բժշկին:
2. Անընդհատ քոր
Եթե զգում եք թևատակերում քոր, որը պարզապես չի վերանում, դա կարող է լինել գրգռված մաշկի նշան:
Դուք կարող եք ցան ունենալ սափրելուց հետո կամ ալերգիկ ռեակցիա նոր սափրվելու կրեմի կամ դեզոդորանտի նկատմամբ:
Անընդհատ քորը կարող է լինել նաև սնկի կամ բակտերիալ վարակի նշան: Եթե նկատում եք կարմիր բծեր և քոր իմեք ձեր բժշկին:
3. Ցավ
Եթե դուք ծանրաբեռնել եք ձեր ձեռքի մկանները վարժություններով, ապա, հավանաբար, հաջորդ օրը դա կզգաք թևատակերի և կրծքավանդակի մկաններում: Այս մկանային ցավը ովորաբար անցնում է ինքնուրույն:
Եթե ձեր թեւատակերում մշտական ցավ ունեք, դիմեք ձեր բժշկին: Դա կարող է պայմանավորված լինել ավշային հանգույցների այտուցվածությամբ կամ տարածքում բորբոքվածությամբ:
4. Կարմրություն, ցան, քոր
Թևատակերը մանրէների սիրված տարածքն են, քանի որ դրանք տաք և խոնավ են, միջավայր, որտեղ սնկային վարակները նախընտրում են աճել:
Սա կարող է պայմանավորված լինել սնկային վարակով: Թևատակերի ցանը կարող է առաջանալ նաև ալերգիկ ռեակցիաների, ջերմության, քրտնարտադրության և գրգռվածության հետևանքով։
5. Գնդիկներ կամ այտուցներ
Թեւատակերը լի են փոքր ավշային հանգույցներով, որոնք նկատելի չեն, եթե չուռչեն: Եթե ձեր թեւատակում գունդ եք գտնում, դա կարող է լինել այտուցված ավշային հանգույց:
Այտուցված ավշային հանգույցները կարող են նշան լինել, որ դուք պատրաստվում եք հիվանդանալ, կամ ձեր մարմինը պայքարում է հիվանդության կամ վարակի դեմ:
Եթե ավշային հանգույցները մնում են ուռած մեկ շաբաթից ավելի և չեն անհետանում ինքնուրույն, դրանք կարող են լինել ավելի լուրջ հիվանդության նշան, ներառյալ վարակները կամ նույնիսկ քաղցկեղը: