Օգտագործեք այս բնական միջոցը և Ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ

Դիտումներ 307

Օգտագործեք այս բնական միջոցը և Ձեր մաշկը շնորհակալություն կհայտնի ձեզ

Ընտրեք այս բաղադրատոմսերից մեկը և օգտագործեք այն առանց որևէ վնասի մաշկի խորը մաքրման համար։ 

 

 

1. Խոնավեցնող միջոց + եղեգնաշաքար։ Սկրաբ պատրաստելու ամենաարագ և ամենահեշտ ձևը. Մարմնի կրեմին ավելացրեք 2 ճաշի գդալ եղեգնաշաքար: Նման պիլինգը նպաստում է լավ շերտազատմանը և մաշկի միաժամանակյա սնուցմանը։ Ստացված մածուկը քսեք մարմնին նուրբ շրջանաձև շարժումներով, ապա լվացեք ջրով կամ սրբիչով սրբեք շաքարի հատիկները։
 



2. Խորը խոնավեցնող բանանի սկրաբ: Ձեզ անհրաժեշտ է միայն հասած բանան, երեք ճաշի գդալ շաքարավազ և մի քանի կաթիլ եթերայուղ։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով, ապա բանանի խառնուրդը քսեք մարմնին, մերսեք այդ հատվածը և լվացեք ջրով։

 


3. Ծովի աղ, մեղր և ալոե վերա: Դուք հավանաբար գիտեք մեղրի սնուցող և խոնավեցնող հատկությունները։ Պիլինգը պատրաստելու համար վերցրեք մեկ բաժակ ծովի աղ, խառնեք երեք ճաշի գդալ մեղրի հետ և ավելացրեք մեկ գդալ ալոեի հյութ։ 



Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք և սկրաբը քսեք մարմնին՝ հատուկ ուշադրություն դարձնելով արմունկների, ծնկների, ազդրերի և հետույքի մաշկին։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը