Քացախի միջոցով վերացրեք մոծակներին

Դիտումներ 310

Քացախի միջոցով վերացրեք մոծակներին

Այսօր ես ձեզ հետ կկիսվեմ մոծակները վանող իսկապես հրաշք միջոցով:

Այժմ դուք կարող եք հանգիստ աշխատել երեկոյան այգում կամ հանգստանալ բակում:
Այս հրաշք միջոցի բոլոր բաղադրիչները հավանաբար առկա են յուրաքանչյուր տանը։
Եվ սա բուսական յուղ է (բացարձակապես ցանկացած), մազերի շամպուն և 9% քացախ:
Այս բոլոր հեղուկները պետք է վերցնել հավասար քանակությամբ և խառնել։ Դուք կստանաք մի միջոց, որը նման է սպիտակ էմուլսիայի:

 


Այն ունի անսահմանափակ պահպանման ժամկետ։ 
Ի վերջո, թարմ բաժին կարելի է պատրաստել ցանկացած պահի։
Պատրաստելուց հետո մնում է միայն քսել մարմնի բոլոր բաց հատվածներին, և դուք կարող եք ապահով մնալ դրսում նույնիսկ մինչև մութն ընկնելը:

 



Արդյունավետ միջոցներ՝ մոծակի խայթոցից առաջացած քորն մեղմելու համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոծակի խայթոցի հետևանքով առաջացած սաստիկ քորը մեղմելու և այտուցներից ազատվելու մի քանի արդյունավետ միջոց, որոնք կօգնեն րոպեներ անց մոռանալ տհաճ զգացողությունների մասին։

Բուսական թուրմով թրջոցներ

 


 

Այտուցից ու քորից ազատվելու համար կարելի է խայթոցի հատվածում դեղաբույսերի թուրմով թրջոց դնել։ Թուրմը պատրաստելու համար հարկավոր է խառնել սրոհունդը տերևներն ու ծաղիկները, անանուխի տերևները և կաղնու կեղևը, այնուհետև այդ խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ ջուր, դնել թույլ կրակին և եփել 15 րոպե։ Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և օգտագործել թրջոցներ դնելու համար։

Կերակրի սոդա

Քորը մեղմելու հիանալի միջոց կարող է լինել նաև կերակրի սոդան։ Հարկավոր է 1 թեյի գդալ սոդան լուծել 1 բաժակ եռացրած սառը ջրում, այնուհետև ստացված լուծույթը պարբերաբար քսել մաշկին։

Անուշադրի սպիրտով կամ գինու սպիրտով (էթիլ սպիրտ) թրջոցներ

Քորից ազատվելու համար կարելի է նաև մաշկին անուշադրի սպիրտով (1:5 հարաբերակցությամբ սպիրտ և ջուր) կամ գինու սպիրտով (1։1 հարաբերակցությամբ օղի և ջուր) թրջոցներ դնել։



Սառը կոմպրես ու անանուխ

Այտուցից ազատվելու համար կարելի է խայթոցի հետևանքով այտուցված մաշկին սառույց կամ սառը կոմպրես դնել։ Բացի այդ շատ արդյունավետ կարող է լինել նաև անանուխի տերևների հյութը, որն օժտված է ցավազրկող, հակաբորբոքային ու անոթները նեղացնող հատկություններով։

Եզան լեզու

Քորը կարելի է մեղմել նաև հասարակ եզան լեզվի օգնությամբ։ Պարզապես հարկավոր է մաշկին եզան լեզվի թարմ հյութով թրջված անձեռոցիկ դնել կամ կիրառել ջրի մեջ փափկեցված տերևները։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը