Իսկական ամառային տոլման այսպես են պատրաստում․ Ահա բաղադրատոմսը

Դիտումներ 1088

Իսկական ամառային տոլման այսպես են պատրաստում․ Ահա բաղադրատոմսը

Բաղադրամասեր

 

 


1.5 կգ տավարի փափկամիս
300 գրամ խոզի ճարպ կամ խոզի յուղոտ միս,
0,5 կգ գլուխ սոխ,
1 հատ տոլմայի համար կաղամբ,
5 հատ լոլիկ,
5 հատ պղպեղ,
5 հատ սմբուկ,
1 փունջ համեմ,

 



մի փոքր մաղադանոս և սամիթ,
ռեհանը ՝ ըստ ճաշակի,
50 գրամ բրինձ (ցանկալի է կլոր բրինձ),
աղ, սև աղացած պղպեղ,
4 ճաշի գդալ տոմատի մածուկ

 

Պատրաստման եղանակը

 

 

Միսը աղալ: Կանաչին, սոխը մաքրել, լվանալ, աղալ ևխառնել մսին, աղ, պղպեղ ցանել:

Բրինձը լվանալ, խառնել մսին: Եթե միսը բավականաչափ յուղոտ չէ, մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել:

 



Սմբուկը լվանալ, կոթը հեռացնել, միջուկը զգուշորեն հանել, փորել: Պղպեղի վերին մասը կափարիչի պես կտրել, սերմերը հանել: Լոլիկը նույնպես փորել:

Կաղամբի թերթերը աղաջրում կիսաեփ անել: Մսով լցոնել փորած լոլիկները, պղպեղները, սմբուկները: Մնացած միսը փաթաթել կաղամբի թերթերով:

Կաթսայի մեջ իրար շատ մոտ շարել լցոնած բանջարեղենն այնպես, որ դատակ տարածություն գրեթե չմնա: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը, ափսեով ծածկել, եփել մարմանդ կրակի վրա:



Ամենաընթերցվածը