Իսկ գիտե՞ք, որ սա ուտեք քնելուց առաջ զարմանալի բաներ կկատարվեն ձեր օրգանիզմի հետ

Դիտումներ 1316

Իսկ գիտե՞ք, որ սա ուտեք քնելուց առաջ զարմանալի բաներ կկատարվեն ձեր օրգանիզմի հետ

Ինչու՞ մեղր ուտել քնելուց առաջ. Զարմանալի բաներ են կկատարվեն օրգանիզմի հետ

Մեղրը օգնում է հանգիստ քնել։
Մեղրը հայտնի է իր հանգստացնող հատկություններով։ Հանգստացնում է, խթանում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը պատասխանատու է առողջ քնի, բջիջների նորացման և նյարդային համակարգի վերականգնման համար:

Քնելուց առաջ մեկ թեյի գդալ մեղրը լավ հանգստի գրավականն է։ Պարզապես լցրեք այն երիցուկի թեյի մեջ:

 

 

Օգնում է այրել ճարպը․
Սննդաբան (նախկինում բուսաբանության քիմիկոս) Մայք Մաքիննեսը նկատել է, որ այն մարզիկները, ովքեր պարբերաբար մեղր են օգտագործում, 10 անգամ ավելի շատ ճարպ են այրում, քան նրանք, ովքեր չեն օգտագործում:

Իր դիտարկումների հիման վրա Մայքը մշակել է մեղրի դիետա, որը ենթադրում է շաքարի ամբողջական փոխարինում մեղրով։ Գիշերը մեկ գդալ մեղրը նրա հիմնական կանոններից մեկն է։

 

Թարմացնում է լյարդը․
Լյարդի առողջությունը ամբողջ մարմնի առողջությունն է: Հենց քնած ժամանակ է, որ կենսական օրգանը վերականգնվում է։ Մեղրի և դդմի հյութի խառնուրդը (1: 1) հատկապես բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի վրա։

Ամրացնում է օրգանիզմի պաշտպանությունը։
Մեկ թեյի գդալ մեղրը մարմնի համար անհրաժեշտ բոլոր նյութերի մի մասն է։ Սխտորը հզոր իմունային խթանիչ է: Միասին այս երկու մթերքները գերհզոր ուժ ունի բակտերիաների և վիրուսների դեմ:

Մաքրած սխտորը լցնել մեղրի մեջ և թողնել թրմվի։ Գիշերը կերեք մի գդալ: Այս միջոցը հիանալի է նաև հազի դեպքում։


Ասում են՝ դարչինի հետ խառնած մեղրն օգտակար է առողջությանը, բայց գիտե՞ք ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա. Անհավանական առողջարար խառնուրդ, որն արժե փորձել

Մեղրի և դարչինի համադրությունը դարեր շարունակ օգտագործվել է ավանդական չինական բուժական համակարգում: Յուրահատուկ բուժիչ ուժ ունեցող այս երկու բաղադրիչները երկար պատմություն ունեն որպես «տնային դեղամիջոց»:

Դարչինը մարդկությանը հայտնի ամենահին համեմունքներից է, և մեղրի ժողովրդականությունը ժամանակի ընթացքում չի թուլացել:
Դարչինի եթերայուղը և ջրածնի պերօքսիդ արտադրող ֆերմենտը, որը պարունակվում է մեղրի մեջ, այս երկու մթերքներին հնարավորություն են տալիս դադարեցնել բակտերիաների և սնկերի աճը։
Դրանք ոչ միայն օգտագործվում են ըմպելիքների և դեղամիջոցների համը բարելավելու համար, այլ նաև ծառայում են որպես ավանդական կոնսերվանտների այլընտրանք՝ իրենց արդյունավետ հակամանրէային հատկությունների շնորհիվ:
Հայտնի է, որ մեղրն ու դարչինը օգտակար համադրություն են, բայց գիտե՞ք, թե դրանք իրականում ինչպես են ազդում օրգանիզմի վրա:

Սրտի հիվանդություններ.
Մեղրից և դարչինից մածուկ պատրաստեք։ Այն ջեմի փոխարեն քսել հացի վրա և կանոնավոր կերպով ուտել նախաճաշին։ Սա կնվազեցնի խոլեստերինի մակարդակը զարկերակներում և կկանխի սրտի կաթվածը։

 

 

Արթրիտ.
Մի բաժակ տաք ջրի մեջ խառնեք երկու ճաշի գդալ մեղր և մեկ թեյի գդալ դարչինի փոշի։ Այս խառնուրդը խմեք առավոտյան և երեկոյան։ Կանոնավոր օգտագործման դեպքում նույնիսկ քրոնիկ արթրիտը կարող է բուժվել:

Լեղապարկի վարակներ.
Մի բաժակ տաք ջրի մեջ խառնեք երկու ճաշի գդալ դարչինի փոշին և մեկ թեյի գդալ մեղրը։ Խմեք սա ամեն օր։ Սա կկործանի լեղապարկի մանրէները:

Խոլեստերին.
Խառնեք երկու ճաշի գդալ մեղր և երեք թեյի գդալ դարչին մի մեծ բաժակ թեյի մեջ։ Այն խմելուց հետո երկու ժամվա ընթացքում խոլեստերինի մակարդակը կնվազի 10%-ով։

Մրսածություն.
Եթե ​​դուք տառապում եք մրսածությունից, վերցրեք մեկ ճաշի գդալ մեղր ¼ ճաշի գդալ դարչինով։ Վերցրեք սա երեք օր անընդմեջ: Միաժամանակ կազատվեք քթի արտահոսքից, քրոնիկ հազից։



Որովայնային ցավ.
Դարչինի հետ խառնածբմեղրը կբուժի ստամոքսի ցավը։ Այս խառնուրդը պարբերաբար ընդունեք՝ ստամոքսի խոցը վերացնելու համար։

Գրիպ.
Իսպանացի բժիշկները պարզել են, որ մեղրը պարունակում է բնական բաղադրիչներ, որոնք սպանում են վիրուսները և պաշտպանում գրիպից։

Անպտղություն.
Հազարավոր տարիներ հույները հավատում էին, որ օրական քնելուց առաջ երկու ճաշի գդալ մեղրը կարող է բուժել տղամարդկանց անպտղությունը:

 

 

Չինաստանում, Ճապոնիայում և Հեռավոր Արևելքի երկրներում կարծում են, որ կինը պետք է օրական մի քանի անգամ կես ճաշի գդալ մեղրի հետ խառնած դարչին ուտի՝ խառնուրդը լուծարելով բերանում, այնուհետև օգտակար նյութերը կկլանվեն թուքով և կմտնեն օրգանիզմ՝ կնոջ մոտ անպտղությունը բուժելու համար:

Քաշի կորստի համար.
Մի բաժակ ջուր, մեղր ու դարչին խառնեք։ Խմեք այն ամեն առավոտ դատարկ ստամոքսին նախաճաշից կես ժամ առաջ։ Այս ըմպելիքի կանոնավոր օգտագործման դեպքում դուք կնիհարեք։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը