Իսկ դութ գիտե՞ք, որ շամպինիոնները ոչ միայ համեղ սնկեր են, նաև հիանալի դեղամիջոց նյարդային համակարգի և բարձր խոլեստերինի համար

Դիտումներ 433
Իսկ դութ գիտե՞ք, որ շամպինիոնները ոչ միայ համեղ սնկեր են, նաև հիանալի դեղամիջոց նյարդային համակարգի և բարձր խոլեստերինի համար

Շամպինիոնը պարունակում է մինչև 90 % ջուր, 4 % հեշտ յուրացվող սպիտակուց, 2 % բջջանք, 1,5 % ածխաջրեր, 1 % ճարպեր, 1,5 % հանքային նյութեր։
Սպիտակուցների պարունակությամբ շամպինիոնը համարժեք է կովի կաթին։ Սպիտակուցը պարունակում է 18 տեսակի ամինաթթուններ, որոնցից 8-ը չեն սինթեզվում մարդու օրգանիզմում։ Հատկապես բարձր է լիզին և արգինին ամինաթթուների պարունակությունը, որոնք նպաստում են հիշողության և մտավոր կարողությունների պահպանմանը։

 

 

Սունկը հարուստ է լեցիտինով, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի լիարժեք աշխատանքին և խթանում է գլխուղեղի գործունեությունը։


Ի տարբերություն կանաչ բույսերի, շամպինիոնը հարուստ է D վիտամինով, B1 և B2 վիտամինների պարունակությամբ գերազանցում է թարմ բանջարեղենին, պարունակում է նաև նիկոտինաթթու, պանտոտենաթթու և A, C վիտամիններ։
Պարունակվող ֆոսֆորի քանակությամբ չի զիջում ձկնեղենին և ծովամթերքներին։ Կալիումի քանակությամբ համատեղելի է ցանկացած տեսակի միրգ-բանջարեղենի հետ։ Հարուստ է կալցիումով, երկաթով, պղնձով, պարունակում է նաև սելեն, մարգանեց և ցինկ։

Օգտակար նյութերն ավելի շատ են երիտասարդ, թարմ սնկերի «գլխարկներում»։ Թարմ շամպինիոնների 100 գրամի էներգետիկ արժեքը 27 կկալ է, և շատ ցածր է նատրիումի պարունակությունը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում` որպես դիետիկ ուտեստ։ Չորացրած սնկի կալորիականությունը 7-10 անգամ բարձր է։

 

 

Կա տեսակետ, ըստ որի, շամպինիոններն օգնում են արյան մեջ նվազեցնել խոլեստերինի քանակը: Շամպինիոնները մեծ քանակությամբ սպիտակուց են պարունակում, որը սննունդը դյուրամարս է դարձնում: Նրանք նաև պարունակում են մարդու օրգանիզմին այնքան անհրաժեշտ ամինաթթուներ, ֆոսֆոր, կալիում և այլ օգտակար նյութեր: 
Շամպինիոն խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում գիրանալ: Հաճախակի կիրառումը նաև նվազեցնում է սրտի ինֆարկտի հավանականությունը, կանխում է աթերոսկլերոզի առաջացումը:

 

 

Հակացուցումներ

Շամպինիոնը պարունակում է դժվարամարս սնկային բջջանք` ֆունգին, որի քիմիական բաղադրությունը նման է միջատների մարմնում պարունակվող խիտինին։ Պետք է զգուշանան աղեստամոքսային համակարգի, լյարդի, երիկամների, քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ չի տրվում ուտել մինչև 5 տարեկան երեխաներին։ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը