Իսկ դուք պատրաստե՞լ եք բրնձի շիլա՝ դդումով և խնձորով

Դիտումներ 785

Իսկ դուք պատրաստե՞լ եք բրնձի շիլա՝ դդումով և խնձորով

Բաղադրությունը․

Երկար բրինձ  -  150 գ:

Կովի կաթ - 400 մլ:

Մաքրած դդում -  200 գ:

Խնձոր - 100 գ.

Շաքարավազ

Աղ  -  ըստ ճաշակի

Կարագ  -  30 գ

 

 



 

Լվանալ բրինձը։ Դդումը մանր կտրատել։

Կաթը լցնել կաթսայի մեջ և դնել վառարանին։

Բրինձը ավելացնել կաթին և հասցնել եռման աստիճանի։ Խառնել, որպեսզի շիլան չայրվի։

 

 

Երբ շիլան եռա, ավելացրեք դդումը։

Բրինձը եփել 15-20 րոպե՝ անընդհատ խառնելով։

Ավելացնել շաքարավազ, մի քիչ վանիլային շաքար և աղ՝ ըստ ճաշակի։

 



Երբ բրինձը գրեթե եփվի, իսկ դդումը փափկի, շիլան մի փոքր հարեք։

Ավելացնել մանր կտրատած խնձորները և եփել 3 րոպե։ Թող շիլան մի քիչ եփվի։

 

 

Մատուցել կարագով համեմված շիլա։ Ցանկության դեպքում շաղ տալ սև քնջութի սերմերով։

Բարի ախորժակ!



Ամենաընթերցվածը