Իսկ դուք գիտեք ինչ վիտամին կա խնձորի մեջ և ինչու պետք է կանայք հաճախակի խնձոր ուտեն

Դիտումներ 4733

Իսկ դուք գիտեք ինչ վիտամին կա խնձորի մեջ և ինչու պետք է կանայք հաճախակի խնձոր ուտեն

Խնձորը պարունակում է վիտամին А, С, Е, B խմբի վիտամիններ, ինչպես նաև բջջանյութ, կրախմալ, պեկտինային նյութեր, շաքար, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու և այլն), մակրոտարրեր և միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մանգան, ֆոսֆոր, ֆտոր, վանադիում, բոր, ցինկ և հանքային այլ նյութեր։ Խնձորի կորիզը պարունակում է օգտակար յուղեր, իսկ կեղևը՝ մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ։

 

 

Կահիրեի համալսարանում դրված փորձերը մեկ անգամ եւս ապացուցեցին, որ խնձորի մեջ գտնվող պեկտին նյութի մեկ տոկոսանոց լուծույթի մեջ մի շարք մանրէներ 90%֊ով ոչնչանում են, իսկ ինչպես հայտնի է, խնձորների որոշ տեսակների մեջ այն ավելի բարձր տոկոս է կազմում։ 

 



Խնձորի մեջ եղած երկաթը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը։ Այն հատկապես օգտակար է մեծ քանակությամբ արյան կորստի ու սակավարյունության դեպքում։ Բացի այդ, այս միրգը խորհուրդ է տրվում հիպերտոնիկներին։ Այն իջեցնում է արյան ճնշումը, քանի որ հանում է օրգանիզմից ավելորդ աղն ու ջուրը։ 

 

 

Իսկ ինչու պետք է կանայք հաճախակի խնձոր ուտեն։Նախ խորհուրդ է տրվում նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց։ Ինչպես նաև խնձորն օգտակար է վահանաձև գեղձի համար, քանի որ կորիզներում մեծ քանակությամբ յոդ է պարունակվում։ 



Խնձորը նաև կանացի ցավերի դեպքում է խորհուրդ տրվում ուտել։

 

 

Խնձորը հակացուցված է խոցային հիվանդություն ունեցող մարդկանց։ Բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում ավելի լավ է քաղցր խնձոր ուտել։



Ամենաընթերցվածը