Իսկ դուք գիտեք ի՞նչ են անվանում այս բույսին․ Այն իսկական դեղամիջոց է սրտի, լյարդի, ստամոքսի հիվանդությունների դեմ
Պարունակում է նորադրենալին։ Տերևները պարունակում են վիտամիններ, ամբողջ բույսը՝ E վիտամին, իսկ արմատը՝ գլյուկոզիդներ, միկրոտարրեր։
Բժշկության մեջ օգտագործվել են բույսի վերգետնյա մասը և սերմերը։
Բույսը անվանում են դանդուռ։
Հայկական ավանդական բժշկության մեջ դանդուռն օգտագործել են սեռական թուլության (իմպոտետություն), արևահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի և ստամոքսի բորբոքային հիվանդությունների, թոքաբորբերի, հազի, լուծի, ականջի բորբոքային ուռուցքների, գլխի թեփոտության և միզապարկի խոցերի բուժման համար։
Գտնվել են հին ասորական պատմական նյութեր, որոնցում նկարագրված են դանդուռի բուժիչ հատկությունները և դեղատոմսերի պատրաստման եղանակները։
Հիպոկրատը, Պլինիուսը և այլ իմաստասերներ խորհուրդ են տվել օգտագործել բույսի տերևից և սերմից ստացված պատրաստուկներն աչքերի հիվանդությունների, գլխացավի, ներքին օրգանները մաքրելու համար։
Արաբական մշակույթում դանդուռն անվանվում է «օրհնված տերևաբանջար», քանի որ, ըստ ավանդազրույցի` Մահմեդ Մարգարեի վերքերը բուժվել են բույսի տերևների հպումից, երբ նա քայլել է մարգագետնի վրայով։
Դանդուռի բուժիչ հատկությունների մասին իմացել են նաև միջնադարյան Եվրոպայում։ Բժիշկ Օդոն` կելտաբնակ Մեն կղզուց, գրել է. «Տրորած խոտով թրջոց դրեք այտուցված աչքերին։ Ամառվա շոգի ազդեցությունը կմեղմվի, եթե ուտեք թարմ տերևը, կօգնի նաև միզապարկի ցավերի դեպքում»։
Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ է տալիս. «Եթե դանդուռի եփուկով լվանան մազերը, կվերանա թեփը։ Սերմերի եփուկն օգնում է սրտխփոցների դեպքում։ Դանդաղեցնում է լուծը։ Օգնում է միզածորանի և աղիներ բորբոքումների դեպքում։ Սերմերը վերացնում են բերանի ցանը։
Թարմ հյութը ճիճվաթափ հատկություն ունի և հագեցնում է ծարավը։ Սերմերի կաթնահյութը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքի համար։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է մաղադանոսը, իսկ փոխարինել կարող է մարոլը»։
Անգլիայում Ելիզավետա Ա թագուհու օրոք (1550-1603թ.) դանդուռը մեծ տարածում է ունեցել, պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ դանդուռից պատրաստել են թթու և մարինադ։ Բույսի տերևներն օգտագործել են` ինչպես սպանախը կամ թելուկը։ Ֆրանսիացիները դանդուռից պատրաստել և պատրաստում են համեղ, վիտամիններով հարուստ աղցան։ Մերձավոր Արևելքում թարմ և չորացրած դանդուռով համեմված աղցաններն այնքան տարածված են, որ ստացել են հատուկ «ֆատտուշ» անվանումը։ Դանդուռն ավելացնում են նաև բանջարեղենային ապուրի, մայոնեզի, ձկով և մսով պատրաստված ուտեստների մեջ։