Իսկ դուք գիտեի՞ք, որ սա ամենաառողջ համեմունքներից մեկն է

Դիտումներ 530

Իսկ դուք գիտեի՞ք, որ սա ամենաառողջ համեմունքներից մեկն է

Քրքումը՝

1. Ազատում է արթրիտի ախտանիշները

Կուրկումինն ավելի հզոր է, քան դիկլոֆենակը, որը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց է հոդացավերի և այտուցների բուժման համար:

 

2. Պայքարում է բորբոքման դեմ

Բազմաթիվ հիվանդություններ քրոնիկական բորբոքման արդյունք են։ Այնուամենայնիվ, այս համեմունքն ունի հզոր հակաբորբոքային հատկություն և ավելի լավ է պայքարում բորբոքման դեմ, քան որոշ հակաբորբոքային դեղեր:

 

3. Բարելավում է մարսողությունը

Քրքումի կանոնավոր օգտագործումը բարելավում է մարսողությունը, քանի որ այն խթանում է լեղու արտազատումը:

 

4. Պաշտպանում է լյարդը։

Այս համեմունքը նաև օգտակար է առողջ լյարդի համար։ Այն կանխում է լյարդը թունավորումից և վերականգնում է լյարդի վնասված բջիջները:

 

5. «Ալկալիզացնում է» մարմինը.

Այս համեմունքը բավականին ալկալային է, ուստի այն դրական է ազդում օրգանիզմի վրա։ Մասնավորապես, օրգանիզմի ալկալային միջավայրը հարմար չէ քաղցկեղի զարգացման համար։

 

 



Դարչինը և քրքումը շատ օգտակար են, բայց եթե այսպես օգտագործեք, ապա անդառնալի հետևանքներ կառաջացնեն ձեր առողջության համար

Սննդաբան Օլեսյա Լուկաշենկովան հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես հայտնի համեմունքները կարող են վնասել ձեր առողջությանը։

Դարչինն ու քրքումը համարվում են չափազանց օգտակար համեմունքներ առողջության համար։ Օրինակ՝ դարչինը կապված է արյան շաքարի մակարդակի իջեցման հետ, իսկ քրքումի հիմնական բաղադրիչը՝ կուրկումինը, հայտնի է որպես հզոր հակաօքսիդանտ, որը պայքարում է բորբոքման դեմ:

 

 

Բայց բժիշկ Լուկաշենկովան հարցազրույցներից մեկում զգուշացրել է, որ համեմունքները նույնպես կարող են վտանգավոր լինել, հատկապես, երբ դրանք սխալ են օգտագործվում։ Խոսելով դարչինի հնարավոր վտանգների մասին՝ բժիշկը նշեց, որ խանութներում սովորաբար վաճառվում է էժան տարբերակը, որի արտադրության հիմքը ծառի կեղևն է։ Դարչինի այս տեսակը հայտնի է որպես «կասիա»։

Լուկաշենկովան ընդգծել է, որ կասիայի կեղևի համեմունքը մեծ չափաբաժիններով օգտագործելը վտանգավոր է։ Կումարինի բարձր չափաբաժինները երկարատև օգտագործման դեպքում կարող են թունավոր ազդեցություն ունենալ լյարդի վրա: Օրական ոչ ավելի, քան մեկ թեյի գդալ կասիայի կեղևի համեմունք պետք է օգտագործվի։



Նաև, ըստ մասնագետի, որոշ դեպքերում օրգանիզմը, կումարինի նկատմամբ զգայունության բարձրացման պատճառով, կարող է կտրուկ արձագանքել դրան. այս դեպքում որովայնի ցավի, սրտխառնոցի և այրոցի հետ մեկտեղ առաջանում են գլխացավեր, մաշկային և աղեստամոքսային խնդիրներ:

Ինչ վերաբերում է քրքումին, ապա այս համեմունքն անվտանգ չէ հղիների համար՝ արգանդի տոնուսը խթանելու ունակությամբ։

 

 

«Սուր և քրոնիկ հեպատիտով, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցով տառապողներին խորհուրդ չի տրվում քրքում ավելացնել սննդի մեջ»,- պարզաբանել է փորձագետը։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը