Իսկ դուք գիտեի՞ք, որ պղպեղը երկարացնում է կյանքը

Դիտումներ 795

Իսկ դուք գիտեի՞ք, որ պղպեղը երկարացնում է կյանքը

Չինացի գիտնականները 7 տարվա ընթացքում դիտարկել են 30-ից 79 տարեկան կես միլիոն չինացիների: Կամավորները բաժանվել են երկու խմբի. Մեկում շաբաթական 3 անգամ կծու սնունդ էին ուտում։ Մյուսում `ամեն ինչ, բացի կծուից: Արդյունքում առաջին խմբում մահացությունը 14%-ով պակաս է երկրորդի համեմատ։

 

 

Բանն այն է, որ պղպեղը պարունակում է հատուկ նյութ՝ կապսաիցին։ Սա այն է, ինչ տալիս է կծվություն: Կապսաիցինը ուժեղացնում է էնդորֆինների՝ ուրախության հորմոնների արտադրությունը: Ուստի ժամանակի ընթացքում կարող եք վարժվել կծու սննդին։



Կոճապղպեղով թեյը միշտ սխալ ենք պատրաստել․ Եփեք այսպես և խմեք, որպեսզի օգտակար լինի

Կոճապղպեղի թեյը կատարյալ առողջարար ըմպելիք է։ Այն ունի բուժիչ և ախտահանող հատկություն։ Բացի այդ, կոճապղպեղով ըմպելիքը լավ օգնական է նիհարելու հարցում։ 
Ինչպե՞ս եփել և խմել թեյ կոճապղպեղով, որպեսզի հնարավորինս պահպանվեն այս ըմպելիքի բոլոր օգտակար հատկությունները:

 

 


Տաք կամ սառը, կոճապղպեղի թեյն օգտակար է ցանկացած ձևով: Այն կարելի է խմել այլ բուժիչ դեղաբույսերի՝ երիցուկի, անանուխի և այլնի հետ միասին։

Կոճապղպեղով թեյ պատրաստելը շատ պարզ է՝ մեկ բաժակ եռացրած ջրի մեկ թեյի գդալ փոշին բավական է, և պատրաստ է հիանալի տոնիկ ըմպելիք։ Ցանկալի է թրմել առնվազն կես ժամ: Կարելի է մեղր ավելացնել կոճապղպեղի թեյին ըստ ճաշակի։



Սակայն փոշին համային և բուժիչ հատկություններով ի վիճակի չէ փոխարինել կոճապղպեղի արմատից պատրաստված ըմպելիքին։ Թարմ կոճապղպեղից թեյ եփելու համար պետք է կոճապղպեղի բարակ կտորներ դնել պատրաստի եփած թեյի մեջ, եռացնել 3-5 րոպե, թողնել թրմվի։ Չի արգելվում մեխակ ավելացնել ըստ ճաշակի։ 

Պատրաստի թեյը կարող եք օգտագործել կիտրոնի և մեղրի հետ համատեղ։
Կոճապղպեղի թեյը պետք է խմել փոքր կումերով։

 


Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ըմպելիք խմեն սնվելու արանքում, իսկ նրանք, ովքեր դիետա չեն պահում, կարող են ուտելուց առաջ կոճապղպեղով թեյ խմել։ Ըմպելիքը խորհուրդ չի տրվում խմել քնելուց անմիջապես առաջ։

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը