Իսկ այժմ քաղցկեղով հիվանդները փրկության մեկ այլ թել ունեն՝ հրաշք բաղադրատոմսի բաղադրատոմս

Դիտումներ 6096

Իսկ այժմ քաղցկեղով հիվանդները փրկության մեկ այլ թել ունեն՝ հրաշք բաղադրատոմսի բաղադրատոմս

Ավստրիացի բժիշկ Ռուդոլֆ Բրոյսն իր ողջ կյանքը նվիրել է քաղցկեղի դեմ պայքարի լավագույն բնական միջոց գտնելուն։

Բժիշկը կազմել է մի բաղադրատոմս, որի բնական բաղադրիչները հիասքանչ արդյունք են տվել քաղցկեղի բուժման համար։ Բժիշկն այս բաղադրատոմսով բուժել է ավելի քան քաղցկեղով հիվանդ 45 հազար մարդու։

Բրոյսը նշում է, որ քաղցկեղը կարող է գոյատևել միայն սպիտակուցների օգնությամբ։

Այսպես, Բրոյսը մշակել է 42 օրվա սննդակարգ, որի ընթացքում անհրաժեշտ է խմել թեյ և բանջարեղենային հյութ, որի հիմնական բաղադրիչը բազուկն է։

Այս 42 օրվա ընթացքում քաղցկեղի բջիջները մահանում են՝ «սովամահ» լինելով, մինչդեռ օրգանիզմը առողջանում է։

Խորհուրդ է տրվում հյութը պատրաստել էկոլոգիապես մաքուր բանջարեղենով, որի համար անհրաժեշտ է՝

  •  ճակնդեղ (55%),
  •  գազար (20%),
  •  նեխուրի արմատ (20%),
  •  կարտոֆիլ (3%)
  •  Բողկ (2%):
 
Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, լավ հարել և հյութը պատրաստ է։

Այս հյութը պետք չէ չարաշահել, սակայն պետք է խմել այնքան, որքան անհրաժեշտ է օրգանիզմին։

Հայտնի է, որ բազուկը բուժում է արյան լեյկոզը, ինչպես նաև ունի հակաքաղցկեղային հատկություններ։ Եթե պարբերաբար օգտագործեք բազուկ, ապա այն կօգնի նաև կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Բազուկը շատ օգտակար է նաև հղի կանանց, քանի որ պարունակում է ֆոլաթթու, որը կանխում է նորածինների մոտ շատ հիվանդություններ։ Բազուկի հյութը խթանում է լյարդի աշխատանքը և կանխում է փորկապությունը։ Բազուկի, գազարի համադրությունը կօգնի երիկամների և լեղապարկի հիվանդություններին։



Մթերք, որը կանխում է քաղցկեղը

Ոչ ոք չի վիճի այն փաստի հետ, որ սնունդն ազդում է մեր առողջության վրա։ Քաղցկեղի կանխարգելման համար անհրաժեշտ է, հնարավորության դեպքում, բացառել ձեր սննդակարգից այնպիսի մթերքները, որոնք պարունակում են այս նյութերը.

 


Ռաֆինացված սպիտակ շաքար
E125 ներկ, E510, E513, E527 թթվայնության կարգավորիչներ, E211 (նատրիումի բենզոատ) կոնսերվանտ, E-621 (մոնոսատրիումի գլուտամատ) համի ուժեղացուցիչ։ 

Կատարեք ձեր ընտրությունը գիտակցաբար, ուշադիր կարդացեք պահածոների, սոուսների և այլ ուտեստների պիտակների վրա գրված տեղեկությունները։



Բենզապիրեն պարունակող ապխտած մթերք, միս և ձուկ
Շատ աղ (NaCl) պարունակող մթերքներ. Մարդուն օրգանական ձևով անհրաժեշտ բավարար քանակությամբ նատրիում կա թարմ կանաչեղենի մեջ։
Թթխմորով հացամթերք, որոնք բարենպաստ միջավայր են սնկերի զարգացման համար։

 

 

Չափից շատ պահածոներ. Ձմռան համար շատ տնային պահպանման միջոցներ մի պատրաստեք: Նման սննդի մեջ շատ քացախ և աղ կա և գործնականում չկան օգտակար նյութեր:
Սուրճի չափից ավելի օգտագործումը մեծացնում է հիվանդանալու վտանգը։
Նախապատվությունը տվեք բնական, թարմ, կենդանի սննդին։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը