Ինձ խորհուրդ տվեք խաշը զինգով պատրաստեմ, թե մենակ տոտիկները եփեմ

Դիտումներ 1243

Ինձ խորհուրդ տվեք խաշը զինգով պատրաստեմ, թե մենակ տոտիկները եփեմ

Լիանա Ասատրյանը առաջին անգամ է խաշ պատրաստում և ունի մեր օգնության կարիքը։ Xohanoc.am-ը ներկայացնում է խաշի պատրաստման ամենահամեղ տարբերակներից մեկը։

 

 

Բայց թե զինգով կամ առանց զինգ, դա անհատական որոշելու հարց է։ Իհարկե ՝ զինգով ավելի հագեցնող և յուղոտ է ստացվում, ինչպես հայերն են սիրում։ Խորհուրդ․ տոտիկներ գնելուց, գնեք ցուլիկի դիմացի տոտիկները։ Ոչ հոտ կգա ու շուտ կեձվի։ Իսկ հիմա ներկայացնում ենք խաշի պատրաստման եղանակը ՝ 



Տոտիկները լավ մաքրել, լվանալ և 1-2 օր դնել սառը ջրի մեջ ՝ 12 ժամը մեկ ջուրը փոխելով։

 

 

Տոտիկները դնել մեծ կաթսայի մեջ և այնքան ջուր լցնել, որ տոտիկները ամբողջությամբ ծածկվի։ Հենց առաջին եռը լինի, քափ առաջանա, ջուրը թափել, սառը ջրով լավ լվանալ տոտիկները և կրկին դնել կաթսայի մեջ, լցնել ջուր և մարմանդ կրակի վրա եփել։

Զինգը առանջին եփել, կրկին նույն եղանակով։



 Առաջին եռը երբ լինիի, թափել ջուրը և կրկին եփել։ տոտիկները եփեք այնքան, որ միսը հեշտությամբ անջատվի ոսկորներից։ Հետո զինգը ավելացրեք խաշի մեջ ևս 30 րոպե եփեք և վերջ։

Առանձին մատուցել աղ, ծեծած սխտոր` նախապես արգանակով լուծված, բողկ և լավաշ:

 

 

 
Բարի ախորժակ


Ամենաընթերցվածը