Ինֆարկտի առաջին նշանները․ Իմացեք այս մասին և դեմն առեք

Դիտումներ 1006

Ինֆարկտի առաջին նշանները․ Իմացեք այս մասին և դեմն առեք

Հայաստանում մահվան ամենատարածված պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ)՝ 49,3 %-ը, որոնց մեջ գերակշռում են սրտի իշեմիկ և քրոնիկ հիվանդություններից մահացությունները։

 

 

Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։



Վաղ նշաններից են սրտի շրջանում անհարմարավետությունը (դիսկոմֆորտ), կրկնվող ետկրծոսկրային ցավերը կամ ծանրության, ճնշման զգացումը (կրծքահեղձուկ), որոնք ի հայտ են գալիս ֆիզիկական ակտիվության ժամանակ և մեղմանում հանգիստ վիճակում: Կրծքահեղձուկը կարող է պատճառվել սրտամկանի արյունամատակարարարման ժամանակավոր նվազեցմամբ:

 

 

Որոշ ինֆարկտներ զարգանում են հանկարծակի, սակայն բազմաթիվ մարդիկ բուն ինֆարկտից ժամեր, օրեր և անգամ շաբաթներ առաջ նշում են «նախազգուշացնող» նշաններ և, ցավալիորեն, նրանց մի մասը դրանք անտեսում է:

Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանիշներն են ՝ 

 



Սառը քրտինք

Գլխապտույտ

Սրտխառնոց (ավելի հաճախ կանանց մոտ)

Ձեռքի թմրածություն և ցավ (սովորաբար ձախ ձեռքի, սակայն հնարավոր է նաև աջ ձեռքի կամ երկու ձեռքերի)

 

 

Շնչարգելություն

Թուլություն

Գիտակցության մթագնում (հիմնականում տարեցների մոտ)



Ամենաընթերցվածը