Ինչու՞ պետք է հաճախ ուտենք կարմիր լոբի

Դիտումներ 260

Ինչու՞ պետք է հաճախ ուտենք կարմիր լոբի

Ամբողջ աշխարհում կա լոբու 400 տեսակ: Դրանք տարբերվում են չափով և գույնով` սպիտակից (գաճաճ լոբի, բոստոն), բեժից` մուգ բծերով (բծավոր կամ սև աչքերով լոբի), կանաչից (ֆլաժոլետ), մինչև վարդագուն և սև (որն ավելի տարածված է Լատինական Ամերիկայում): Դրանք բոլորը պարունակում են մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, սակայն, տարբերվում են հանքային տարրերի բաղադրությամբ և էնրգետիկ արժեքով: Թարմ մաքրած լոբին B, C, և E վիտամինների հարուստ աղբյուր է:Բացի այդ, լոբին պարունակում է շատ կալիում, կալցիում և ֆոսֆոր: Որոշ տեսակներում կա նաև երկաթ (կանաչ լոբի), ֆոլաթթու (մունգ, պինտո, սև աչք), սելեն (սև աչք) և ցինկ (կարմի, ռենալ և սև լոբի):

Լոբու հատիկներում առկա լեցիտինը դասվում է բարդ ճարպերի շարքում և բարենպաստ ազդեցություն է գործում ուղեղի և նյարդային հյուսվածքների վրա, լավացնելով մեր ուշադրությունը և հիշողությունը:

 



Լեցիտինը նաև բարձրացնում է ուրցագեղձի ակտիվությունը. ներզատիչ գեղձ, որը կարգավորում է բջիջների իմունիտետը: Դրա համար լեցիտինն անհրաժեշտ է շրջակա միջավայրի թունավոր նյութերը մարդու օրգանիզմից հեռացնելու համար: Այն նաև նպաստում է զարկերակներով ճարպի տեղափոխմանը և կարևոր դեր է կատարում արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման գործում: Սա նվազեցնում է աթերոսկլորոզի և սրտանոթային այնպիսի հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսին է շատ տարածված արյան բարձր ճնշումը:

 

 

Լոբին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վնասող եւ քաղցկեղ առաջացնող ազատ ռադիկալներից։ 8 տարի շարունակ շաբաթական երկու անգամ լոբի կամ ոսպ ուտող կանայք ավելի քիչ են հակված կրծքի քաղցկեղով հիվանդանալուն։

Լոբին հարուստ է նաեւ սպիտակուցով, ուստի այն ուտելու դեպքում Դուք շուտ քաղց չեք զգա եւ շատ ուտելու կարիք չեք ունենա։ Շատերը սպիտակուցի համար միս են ուտում, մինչդեռ մոռանում են, որ լոբին էլ է դրանով հարուստ։



Ամենաընթերցվածը