Ինչու՞ է օգտակար քնել ոտքերիդ միջև բարձ դրած

Դիտումներ 624

Ինչու՞ է օգտակար քնել ոտքերիդ միջև բարձ դրած

1․ Ողնաշարի մկանների լարվածության նվազեցում․

Երբ քնած ժամանակ ոտքերիդ միջև փափուկ բարձ կա, ողնաշարի ստորին հատվածի մկանները գործնականում չեն լարվում, ինչը թույլ է տալիս նրանց ամբողջ գիշեր հանգստանալ:

2. Սպազմների թեթևացում

Օրվա ընթացքում՝ ոտքի վրա կանգնելուց հետո, շատերի մոտ մինչև երեկո սպազմ է նկատվում ոտքերի և մեջքի ստորին հատվածում։ Ոտքերիդ միջև բարձ դնելով, դուք կթուլացնեք ձեր ոտքերը և մեջքը և այդպիսով կթուլացնեք սպազմը:

 

3. Կայուն դիրքը քնի մեջ

⠀Երբ քնում եք ոտքերիդ միջև բարձ դրված, կրճատում եք կողքից պտույտների քանակը, և հետևաբար ձեր քունը դառնում է ավելի հարմարավետ և հանգիստ։

4. Բարելավում է արյան շրջանառություն

Քանի որ բարձը թույլ չի տալիս, որ ձեր ոտքերը հպվեն և սեղմվեն միմյանց վրա, դուք ամբողջ գիշեր արյան լավ շրջանառություն կունենաք մարմնի վերին մասի և ոտքերի միջև։



Տեսեք ինչ հրաշք տեղի կունենա ձեր օրգանիզմում, եթե քնելուց առաջ

Ցավոք, շատ մարդիկ տառապում են անքնությունից, և քնի պակասը ազդում է ընդհանուր առողջության վրա:
Վատ քնի ամենատարածված պատճառներն են սթրեսը, դեպրեսիան և անհանգստությունը:

Բացի այդ, անքնությունը կարող է լինել նաև արյան բարձր ճնշման դեղամիջոցների, ցավազրկողների և հակահիստամինային դեղամիջոցների հետևանք։
 

 


Քնաբեր հաբերը նույնպես միշտ չէ, որ կարող են օգնել, քանի որ դրանք մշտական ազդեցություն չեն թողնում: 

Ավելին, դրանք կարող են նույնիսկ վատթարացնել իրավիճակը և հանգեցնել վատ քնի և անքնության։
Իսկ ցանկացած քնաբերի գլխավոր թերությունն այն է, որ դրանք բոլորն էլ կախվածություն են առաջացնում:

Այս թեյը հեշտ է պատրաստվում և ունի հաճելի համ։ Թեյը բաղկացած է բնական, մատչելի բաղադրիչներից։ .



Բանանը և նրա կեղևը պարունակում են մագնեզիում և կալիում։ Մագնեզիումը չափազանց օգտակար է քնի խանգարումների դեպքում։
Այս թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե։ Խմեք այն անմիջապես քնելուց առաջ։

Բաղադրությունը.
1 բանան
փոքր բաժակ ջուր
դարչին

Կտրեք բանանի ծայրերը, մաքրեք կեղևը և կեղևի հետ միասին դրեք եռացող ջրով կաթսայի մեջ։ Թողնել եփվի 10 րոպե, ապա քամել թեյը և լցնել բաժակի մեջ։ Շաղ տալ դարչին և խմել քնելուց առաջ։

 


Բանանի թեյը չափազանց հաճելի միջոց է քնի հետ կապված խնդիրների բուժման համար։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 խմեք այն

 



Ամենաընթերցվածը