Ինչու՞ է կանանց մոտ թութք առաջանում, ախտանիշները և ինչպես բուժել այն

Դիտումներ 1770

Ինչու՞ է կանանց մոտ թութք առաջանում, ախտանիշները և ինչպես բուժել այն

Թութքը հետանցքի կամ ուղիղ աղու ստորին հատվածում լայնացած և այտուցված երակների առկայությունն է՝ նման վարիկոզ լայնացած երակներին: Թութքը կարող է առաջանալ ուղիղ աղու ներսում (ներքին թութք) կամ մաշկի տակ՝ հետանցքի շուրջ (արտաքին թութք):

Մեծահասակների մոտ 3/4-ը կյանքի ընթացքում ունենում են թութքի նշաններ և ախտանիշներ: Թութքը ունենում է տարբեր պատճառներ, բայց երբեմն պատճառները մնում են անհայտ:

 

 

Բարեբախտաբար կան թութքի բուժման արդյունավետ մեթոդներ: Շատերը ունենում են ախտանիշների թեթևացում տան պայմաններում բուժումից և ապրելակերպի փոփոխությունից հետո:

Ախտանիշները

 



Թութքի նշանները և ախտանիշները սովորաբար կապված են նրա տիպի հետ:

 

Արտաքին թութք

Դրանք տեղակայվում են հետանցքի շրջակա մաշկի տակ: Նշաններն ու ախտանիշները ներառում են.

հետանցքի շրջանում քոր կամ գրգռվածություն
հետանցքի շրջանում ցավ կամ դիսկոմֆորտ
հետանցքի շրջանում այտուցվածություն:


Ներքին թութք

Ներքին թութքային հանգույցները տեղակայվում են անալ ուղու և ուղիղ աղիքի ներսում: Սովորաբար դրանք չեն երևում կամ զգացվում, և հազվադեպ են առաջացնում ցավ կամ դիսկոմֆորտ: Ճիգերը կամ գռգռումը դեֆեկացիայի ժամանակ կարող են առաջացնել.

անցավ արյունահոսություն. կարող է դիտվել քիչ քանակությամբ՝ ալ կարմիր արյուն կղանքի կամ զուգարանի թղթի վրա
թութքային հանգույցների արտանկում անալ ուղուց (պրոլապսվող թութք), ինչը կարող է հանդիսանալ  ցավի և գռգռվածության պատճառ:

Թութքի ախտանշանները

Թութքի ախտանշաններն են՝

 
  • դեֆեկացիայի՝ կղազատման ժամանակ ուղիղ աղիքի արյունային արտադրություն,
  • կղանքում արյան հետքեր,
  • թութքային հանգույցների արտանկում,
  • ցավ և գրգռվածություն հարհետանցքային շրջանում:

Բուժում

Եթե նկատել եք թութքի ախտանշաններ, փորձեք հնարավորինս շուտ խորհրդակցել պրոկտոլոգի հետ: Պետք չէ հետաձգել բժշկի այցը, քանի որ անվնաս թվալով՝ թութքը կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Թութքի բուժման ընթացքում մեծ նշանակություն ունի քրոնիկական փորկապության դեմ պայքարը՝ բջջանյութի մեծ քանակությամբ սննդակարգի (բանջարեղեն, մրգեր, թեփ և այլն) միջոցով, կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարելով և տարատեսակ լուծողական միջոցներ ընդունելով:

 

 



Առավել արդյունավետ են համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրիչները բարձրացնում են արյան մակարդելիությունը, մեղմում են քորն ու գրգռվածությունը, նպաստում են ճաքերի ապաքինմանն ու մանրէների ոչնչացմանը: Եթե անհրաժեշտ է արագ դադարեցնել արյունահոսությունը, ապա խորհուրդ է տրվում օգտագործել ադրենալին պարունակող մոմիկներ:

 

Թութքի բուժումը հղիության ընթացքում   

 

 

Հղիության ժամանակ ու երեխային կրծքով կերակրելու ընթացքում դեղամիջոցների մեծ մասը կարող են վտանգավոր լինել երեխայի առողջության ու զարգացման համար, ուստի այս դեպքում թույլատրվում է օգտագործել միայն հոմեոպաթիկ մոմիկներ, որոնց հիմքում բուսական բաղադրիչներն են:   Ժողովրդական միջոցներից ամենից արդյունավետը հում կարտոֆիլից պատրաստված մոմիկներն են և սառցե մոմիկները (սառեցված թուրմեր կամ մաքուր ջուր): Արտաքին թութքի բուժման համար կիրառվում է չիչխանի յուղը, քերիչով մանրացրած հում ճակնդեղն ու մեղրը:

 

Զգուշացում։ Խստորեն հակացուցված են` ալկոհոլը, կծու, աղի ուտեստները, համեմունքները։ Խորհուրդ է տրվում սահմանափակել կամ բացառել սննդակարգից ոլոռը, լոբին, սպիտակ կաղամբը, տարեկանի հացը և այլ հաստ աղիում գազեր առաջացնող մթերքները։



Ամենաընթերցվածը