Ինչու է աջ ձեռքի բութ մատը թմրում. պատճառներ և բուժում

Դիտումներ 842

Ինչու է աջ ձեռքի բութ մատը թմրում. պատճառներ և բուժում

Ծերության ժամանակ բոլոր մարդիկ սկսում են բողոքել ձեռքերի ու ոտքերի թմրածությունից: Դա տեղի է ունենում արյան վատ շրջանառության և սրտի աշխատանքի վատթարացման պատճառով, որը չի կարողանում նորմալ արյան ճնշումը պահպանել: 

Պետք է սեղմել ձեր ձեռքը՝ արյան հոսքը բարելավելու համար կամ ձգել մատները ողջ օրվա ընթացքում, այդ թվում՝ գիշերը՝ մատների թմրության պատճառով։

 



Ափերն իջեցնում ենք մատները վար, հետ բերում իրար՝ կազմելով «T» տառը, պահում ենք 60 վայրկյան։

 

 

Եթե ​​նախկինում այս հատվածում վնասվածք է եղել, կամ ավելորդ քաշի խնդիր կա, ապա այդ հատվածը սեղմվում է, հետևաբար՝ մեծանում է թմրության վտանգը։

Գլխավորը ձեռքին և մատներին շարժում տալն է։ Կանոնավոր ընդմիջումներ կատարեք յուրաքանչյուր 45 րոպեն մեկ: Սրանք առնվազն բռունցքով շրջանաձև շարժումներ են: Որքան շատ ծանրաբեռնվածություն և բազմազանություն, այնքան լավ: Իդեալում, դուք կարող եք ձեռք բերել արմունկի հենարան: 

Եթե ​​ունեք շաքարախտ կամ ավելորդ քաշ, ապա այս վարժությունը չի օգնի։ Պահանջվում է բժշկական բուժում կամ վիրահատություն: 

Ոտքերի և ձեռքերի թմրածության առաջացման պատճառներն ու դրա դեմ պայքարող ժողովրդական միջոցներ

Վերջույթների թմրածությունը  բավականին  կարևոր  ախտանշան է, որը չի կարելի  անտեսել: Այն կարող է առաջանալ  այնպիսի  հիվանդություննեի հետևանքով, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզն ու մի շարք այլ հիվանդություններ:

Եթե երկար ժամանակ դուք շարունակում եք  ոտքերում ու ձեռքերում զգալ թմրածություն, ապա աշխատեք անմիջապես դիմել բժշկի: Նշված գործոնը կարող է  ուղեկցվել  ուժեղ ցավային զգացողությամբ:

 

Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունեն բազմաթիվ լավ  մեթոդներ, որոնք օգնում են պարզ ու հասանելի միջոցներով նվազեցնել ցավային զգացողությունները: Մի անտեսեք այդ խնդիրը, քանի որ հետևանքները կարող են շատ ծանր լինել:

 

 

Երբ դիմել բժշկի

Հաճախակի նման խնդրի հետ բախվելու ժամանակ մարդիկ կասկածում են, թե արդյոք կարիք կա դիմել բժշկի, քանի որ նրանք կարծում են, որ  հարկավոր է մի փոքր սպասել ու թմրածության ախտանշանները կարող են ինքնին անցնել:

Թմրածության որ դեպքերում է  հարկավոր անպայման խորհրդակցել բժշկի հետ

o    Վերջույթների թմրածություն առաջանում է հաճախակի`  առանց որևէ լուրջ պատճառի:

o    Նվազում է տարբեր ջերմաստիճանների նկատմաբ զգայոնւոթյունը և մարդ չի կարողանում տաք ջուրը տարբերել սառը ջրից:

o    Թմրածությունն ուղեկցվում է թուլությամբ, ցավով կամ շարժունակության կորուստով:

o    Թմրածության հետ զուգահեռ առաջանում է տեսողության ու հոգեկան խանգարում:

 



Ինչպես բուժել թմրածությունը

1.    Իշառվույտ (Донник) դեղորայքային

 Մի շարք ֆոտոթերապևտներ  կարծում են, որ վերջույթների թմրածության դեմ պայքարող լավագույն միջոցը հանդիսանում է  դեղորայքային իշառվույտը: Խառնեք 1 թ/գ չոր խոտը  1 բաժակ եռացրած ջրի մեջ  ու եփեք  10 րոպե: Խմեք  այդ թուրմը 2 օր շարունակ՝ օրական 1-ական բաժակ:

2.    Կոնտրաստային վանաններ

Դրեք ոտքերը կամ ձեռքերը որոշ ժամանակ  նախ սառը, ապա տաք ջրի մեջ: Կատարեք այդ պրոցեդուրան քնելուց առաջ 15 րոպե, այնուհետև ախտահարված հատվածներին քսեք  տաքացնող քսուք  ու պառկեք քնելու: Բուժման կուրսը 10 օր է:

3.    Քափուրի(կամփորա) յուղ

Քափուրի յուղի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ Էվկալիպտի յուղ: Քնելուց առաջ այդ միջոցով տրորեք թմրած վերջույթները: Բուժման կուրսը 3 օր:

4.    Մարմնամարզություն

Ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում հիանալի օգնում է մարմնամարզությունը: Բարձրացրեք ձեռքերը վեր և սկսեք  ծալել ու  բացել մատները: Կատարեք այդ վարժությունը 80 անգամ, այնուհետև իջեցրեք ձեռքերն ու կրկնեք վարժությունը: Այդ կերպ դուք կկարողանաք բարելավել  արյան շրջանառությունը ձեռքերում ու կազատվեք ցավերից:

5.    Տիբեթյան վանականների մեթոդ

Այս մեթոդը հիանալի օգնում է ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում: Վերցրեք ոչ մեծ տարա ու նրա մեջ լցրեք մի փոքր տաք ջուր: Իրար հաջորդեցնելով մատներով շատ դանդաղ սեղմեք այդ տարայի հատակին: Նման պրոցեդուրան շատ լավ ազատում է ցավային զգացողությունից:

Օգտվեք այդ խորհուրդներից ու առոջղ եղեք

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը