Կարելի է արդյո՞ք շոկոլադ ուտել, եթե ցանկանում եք նիհարել
Նիհարելիս հաճախ եք ուզում ինչ-որ վնասակար և հատկապես քաղցր բան: Դիետոլոգները պատմել են՝ կարելի՞ է շոկոլադ ուտել և ավելորդ կիլոգրամներ չգիրանալ։
Բժիշկները վստահորեն ասում են՝ կարելի է շոկոլադ օգտագործել դիետայի ժամանակ։ Բայց միայն որոշակի և ողջամիտ չափով: Խոսքը մուգ տեսակի մասին է, որտեղ կակաոյի պարունակությունը կազմում է առնվազն 60%։ Այս դելիկատեսը կաթնամթերքի համեմատ ավելի քիչ ճարպ և շաքար ունի:
Սննդաբան Աննա Բերեսնևային հղումով, օրական մուգ շոկոլադի օպտիմալ քանակը չպետք է գերազանցի 25 գրամը։ Այս քանակի 70%-անոց շոկոլադը նույնիսկ օգտակար կլինի օրգանիզմին, քանի որ կակաոն պարունակում է շատ օրգանական և հագեցած ճարպաթթուներ, ամինաթթուներ, սննդային մանրաթելեր, հակաօքսիդանտներ, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, ցինկ, ինչպես նաև վիտամինային խմբեր։
Կաթնային շոկոլադի մեջ, մինչդեռ, կաթի փոշի և շատ շաքարավազ են ավելացվում։ Այս ապրանքը խորհուրդ չի տրվում դիետա պահողների կամ ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: