Ինչպես ընտրել լավագույն մրգերն ու բանջարեղենը շուկայում և սուպերմարկետում

Դիտումներ 286

Ինչպես ընտրել լավագույն մրգերն ու բանջարեղենը շուկայում և սուպերմարկետում

Եթե ցանկանում եք ուտել որակյալ մրգեր և բանջարեղեն, ապա շատ կարևոր է իմանալ, թե ինչպես ընտրել դրանք։ Ահա մի քանի չափանիշներ, որոնք կարող են օգնել ձեզ ընտրել թարմ ու համեղ ուտելիքներ։

1. Քաշը՝ որքան ծանր, այնքան համեղ․

 


Այս «կանոնը» վերաբերում է ինչպես մրգերին, այնպես էլ բանջարեղենին։ Քաշը նշան է, որ դրանք հյութալի են և շատ բուրավետ։

2. Գույնը՝ որքան վառ, այնքան լավ․
Կարոտինոիդները հակաօքսիդանտներ են, որոնք առկա են բանջարեղենի և մրգերի մեջ, որոնք տալիս են դրանց գույնը: Որքան շատ լինեն դրանք, այնքան ավելի համեղ ու սննդարար կլինեն բանջարեղենն ու մրգերը։

 



3. Ձև և չափ․ մի՛ հրաժարվեք «շքեղ» տեսակներից․
Նույնիսկ եթե շուկայից բերված մրգերն ու բանջարեղենը կատարյալ տեսք չունեն, դա չի նշանակում, որ դրանք վատն են։ Ընդհակառակը, սա նշանակում է, որ դրանք բնական են, նրանց թույլ են տվել ազատ զարգանալ ու աճել և, ամենայն հավանականությամբ, շատ համեղ կլինեն։

 

 

4. Տերևները պետք է լինեն ամուր
Տերևավոր և այլ բանջարեղենները, որոնք աճում են շերտերով, ինչպիսիք են եղերդակը, արտիճուկը, նեխուրը, կաղամբը, բրյուսելյան կաղամբը, սամիթը կամ սոխը, պետք է ամուր լինեն: Նույնը վերաբերում է բրոկկոլիին, ծաղկակաղամբին, ծնեբեկին։

 



5. Կեղեւը պետք է լինի հարթ եւ առաձգական
Մրգերի և բանջարեղենի մաշկի հյուսվածքն ու որակը չափազանց կարևոր գործոն է։ Այստեղ է գտնվում սննդանյութերի ամենաբարձր կոնցենտրացիան:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը