Ինչպես ընտրել լավագույն ձմերուկը
Դիտումներ 821
Պարզվում է, որ հնարավոր է հասկանալ՝ արդյոք հասած է ձմերուկը, թե ոչ՝ առանց այն կտրելու:
Ներկայացնում եմ մի քանի խորհուրդ գյուղացիներից՝ ինչպես ընտրել լավագույն ձմերուկը:
Նայեք այն հատվածին, որով ձմերուկը հենված է եղել հողին։
Հասած ձմերուկները միշտ ունենում են դեղնավուն, կամ դեղնա-նարնջագույն գույներ, բայց ոչ երբեք սպիտակ:
«Աղջիկ» և «տղա» ձմերուկներ։
Շատ մարդիկ չգիտեն, որ ձմերուկները կարելի է տարբերել նաև սեռով։ Օրինակ՝ «տղաներն» ավելի մեծ են, ունեն օվալաձև տեսք և ջրալի են: «Աղջիկները» կլորավուն են և շատ քաղցր:
Ստուգեք պոչը
Չորացած պոչը նշան է, որ ձմերուկը հասած է: Իսկ եթե այն կանաչ է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, ձմերուկը ժամանակից շուտ է քաղվել և հասած չէ:
Կա նաև ավելի հեշտ և փորձված տարբերակ
Ամենաընթերցվածը