Սուրճը պատրաստեք այսպես, որպեսզի համեղ ստացվի․ Ահա գաղտնիքն ինչումն է

Դիտումներ 2729

Սուրճը պատրաստեք այսպես, որպեսզի համեղ ստացվի․ Ահա գաղտնիքն ինչումն է

Սուրճի իսկական գիտակները գիտեն, որ չկա ավելի համեղ ըմպելիք, քան սովորական  տնական սուրճը: 
Ցավոք, սուրճերի ոչ բոլոր սիրահարներին է հաջողվում բավականաչափ  համեղ սուրճ պատրաստել: Եվ դա զարմանալի չէ, քանի որ նման անուշաբույր ըմպելիքի պատրաստումը մի ամբողջ արվեստ է, և որպեսզի ամեն ինչ լավ ընթանա, պետք է իմանալ որոշ նրբություններ։

 


Անպայման սուրճ պատրաստեք մաքուր ջրով: Կարծում ենք՝ արդեն գիտեք, որ մեր ծորակներից անհամ ու վնասակար ջուր է հոսում։
 



Խմիչքը եփեք դանդաղ կրակի վրա, շտապելն այս հարցում լավագույն օգնականը չէ։
Որպեսզի սուրճը հնարավորինս բուրավետ լինի, օգտագործեք  նեղ պարանոցով սրճեփ։
Ավելացրեք 2-3 աղի բյուրեղներ, այս հնարքը հայտնի է համը ընդգծելու ունակությամբ:
Եթե սիրում եք քաղցր սուրճ, ապա որպես քաղցրացուցիչ  ավելի լավ է օգտագործել ոչ թե սպիտակ շաքար, այլ եղեգնաշաքար:

 


Հենց տեսնեք, որ սուրճը սկսում է բարձրանալ, անմիջապես կրակից հանեք։ Մի փոքր սպասեք և կրկնեք սա ևս 3 անգամ։
Թողեք, որ կազդուրիչ ըմպելիքը մի քիչ մնա այդպես, սպասեք 30 վայրկյան,  և միայն դրանից հետո սուրճը լցրեք գավաթների մեջ։

 



Նաև բուրավետ ըմպելիքի պատրաստման ժամանակ սուրճի որակը շատ կարևոր  է։ Գնե՛ք սուրճի հատիկներ և եփելուց անմիջապես առաջ մանրացրեք այն սրճաղացով։ 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը