Հումուսի բաղադրատոմսը․ Պատրաստեք այն տան պայմաններում ՝ շատ հեշտությամբ

Դիտումներ 1250

Հումուսի բաղադրատոմսը․ Պատրաստեք այն տան պայմաններում ՝ շատ հեշտությամբ

Հումուսը ոչ միայն հիանալի նախուտեստ է, այլև հարուստ է սպիտակուցներով, ֆոլաթթվով, B3 և B6 վիտամիններով, երկաթով և կալիումով:

 

 

Հումուսն օգտագործվում է ճաշ պատրաստելու համար (ֆալաֆել, շաուրմա, աղցաններ) կամ պարզապես քսում են տոստերի, կրեկերների, հացի վրա։

 



Մթերքներ․

սպիտակ լոբի - մի բաժակ;

սխտոր - 10-12 պճեղ;

բուսայուղ - 5 ճաշի գդալ;

 

 

կիտրոնի հյութ - 2 ճաշի գդալ;

աղացած քնջութ - 3 ճաշի գդալ;

պապրիկա - ճաշի գդալ;

աղ, կարմիր պղպեղ (աղացած) - ըստ ճաշակի:

 

 



1. Նախ լոբին 12 ժամ թրջում են սառը ջրում։

2. Լոբին թրջելուց հետո լավ լվանում են եւ եփում աղաջրի մեջ։ Այնուհետեւ ջրի մի մասը քամում են, իսկ մնացածը թողնում են հումուսին ավելացնելու համար։

3. Սխտորը մաքրվում է, թեթևակի յուղով  պատում և դնում ջեռոցում՝ մինչև փափկի:

4. Ամանի մեջ խառնում են թխած սխտորը, լոբին, քունջութի սերմերը, կիտրոնի հյութը։ Բաղադրիչները պետք է վերածվեն խյուսի։

5. Եթե զանգվածը շատ թանձր է ստացվել, ապա ավելացնել  լոբին եփելուց հետո մնացած ջուրը ու նորից հարել։

Պատրաստի հումուսը կարելի է մատուցել նաև բանջարեղենի կամ մսի հետ։



Ամենաընթերցվածը