Ինչպես մաքրել գորգը տանը՝ հեշտ և արդյունավետ միջոց մաքուր տուն ունենալու համար

Դիտումներ 550

Ինչպես մաքրել գորգը տանը՝ հեշտ և արդյունավետ միջոց մաքուր տուն ունենալու համար

Գորգերի մաքրման միջոցների վրա ծախսերը նվազեցնելու համար, որոնք մեզ առաջարկում են գնել խանութներից, եկեք ինքներս պատրաստենք գորգ մաքրող միջոց։ Այս միջոցը կլինի բազմապատիկ ավելի էժան՝ առանց իր բաղադրության մեջ եղած քիմիական նյութերի անվերջ ցանկի, և որ ամենակարեւորն է՝ այն կմաքրի։

Այսպիսով, մեզ անհրաժեշտ կլինի՝

 

 

- տաք ջուր, ոչ թե եռման ջուր (կես լիտր);

- 1 ճաշի գդալ սոդա;

- 1/3 բաժակ քացախ;

- 1 ճաշի գդալ լվացքի փոշի (կամ ցանկացած օճառ՝ քացախի հոտը վերացնելու համար)։

 

Մեր խառնուրդը ցողեք բծերի վրա, թողեք մի քիչ մնա և մաքրեք դրանք կոշտ խոզանակով: Մաքրվում է շատ հեշտ։ Այս բաղադրատոմսը ապացուցված է փորձով:



Ինչպես կարող եք հեռացնել գորգի վրայից գինու հետքերը

Տարին ոչ ավելի, քան 2 անգամ գորգը կարելի է մաքրել ջրով և ամոնիակով թրջված փափուկ խոզանակով (1 լիտր ջրի դիմաց 2 ճաշի գդալ ամոնիակ), մաքրելուց հետո գորգը չորացնել կտորով։ 

Գորգերից բծերի հեռացում. 

 

 

- հեռացնել գարեջրի, գինու, լիկյորի, օղու հետքերը տաք ջրով և լվացքի փոշիով: Թրջեք կտորը այս լուծույթով և քսեք բծերին, իսկ հետո լուծույթը լվացեք տաք ջրով և քացախով (1 թեյի գդալ` մեկ լիտր ջրի համար); 

- սուրճից, կակաոյից, թեյից մնացած հետքեր - սառը ջուր գլիցերինով (1 ճաշի գդալ գլիցերին` մեկ լիտր ջրի համար); 

- կարմիր գինուց և մրգային հյութերից հետքեր` սառը ջուր փոքր քանակությամբ ամոնիակով; 



Մի մոռացեք. բիծը հեռացնելուց հետո ամբողջ գորգը պետք է սրբել լվացքի լուծույթի մեջ թաթախված խոզանակով, այնուհետև պարզապես թաց խոզանակով կամ սպունգով: 

Գորգերը չեն սիրում՝ շատ կոշտ խոզանակներ, խոնավություն, տաք ջուր, թեյ, սուրճ, կաթ։ 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը