Ինչպես լիմոնը ուտել, որպեսզի նիհարեք 10-15 կգ
Կիտրոնը (լիմոն) ծաղկավոր բույսերի ընտանիքից փոքր մշտադալար բույսի տեսակ է, որը աճում է Հարավային Ասիայում, հիմնականում Հյուսիսարևելյան Հնդկաստանում։ Պտուղները հասնելուց հետո ընդունում են կլոր տեսք։ Այն շատ առողջարար և օգտակար է։ Համարվում է լավագույն միջոցներից մեկը, որը պայքարում է ավելորդ քաշի դեմ և հնարավորություն տալիս նիհարելու։
Կիտրոնը մեծ քանակությամբ օրգանական թթուներ, շաքար, բջջանյութ, ֆլավոնոիդներ, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր է պարունակում, B խմբի, ինչպես նաև A, C, E, P վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, երկաթ, նատրիում, մագնիում, մոլիբդեն, բոր, ֆտոր և հանքային այլ նյութեր։
Ընդ որում վիտամին C-ի քանակությունն ավելի քիչ է, քան նարինջում, թուրինջում, բուլղարական բիբարում, մասուրում և սև հաղարջում։
Դիետաների տարբեր տեսակներ կան, որոնց արդյունավետությունը չափազանց անձնական է: Ձեզ ենք ներկայացնում կիտրոնով դիետա, որը նպաստում է ճարպերի այրմանը: Հարկավոր է ուտել ինչ սովորաբար ուտում եք, սակայն ռացիոնից պետք է բացառել մակարոնեղենը և ածխաջրածիններով հարուստ սննունդ:
Առաջին օր. մեկ բաժակ ջուր՝ մեկ կիտրոնի հյութով:
Երկրորդ օր. երկու բաժակ ջուր ՝երկու կիտրոնի հյութով:
Երրորդ օր. երեք բաժակ ջուր՝ երեք կիտրոնի հյութով:
Չորրորդ օր. չորս բաժակ ջուր՝ չորս կիտրոնի հյութով:
Հինգերորդ օր. հինգ բաժակ ջուր՝ հինգ կիտրոնի հյութով:
Վեցերորդ օր. վեց բաժակ ջուր՝ վեց կիտրոնի հյութով:
Յոթերորդ օր. երեք լիտր ջուր՝ երեք կիտրոնի հյութով, եւ մեկ ճաշի գդալ մեղր: