Ինչպես ձվերին տալ դեղին կամ կապույտ երանգ՝ առանց գունանյութերի

Դիտումներ 17355

Ինչպես ձվերին տալ դեղին կամ կապույտ երանգ՝ առանց գունանյութերի

Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, որ ուրախալի է հատկապես երեխաների համար, առաջարկում են ստանալ հետևյալ երանգները բանջարեղենի ու համեմունքների օգնությամբ: Դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկի մեջ ձուն եռացնելով: Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն:

 

 

Եթե ձուն եփվի սպանախի մեջ՝ կկանաչի: Եթե կարմիր կաղամբը մանրացնեք, խառնեք կես լիտր ջրի և հինգ-վեց գդալ քացախի հետ, թողնելով թրմվի ողջ գիշեր, ապա այդ խառնուրդը կապույտ ներկ կդառնա: Մանուշակի ծաղիկները գիշերը թրջեք, առավոտյան կստացվի մանուշակագույն ներկ, կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել ավելի բաց երանգ ստանալու համար: Եթե ձուն եփվի սուրճի մեջ, կդառնա շագանակագույն:



Լորի ձուն բուժում է դիաթեզը, ոսկորները, նյարդային համակարգը, օգտակար է քաղցքկեղային հիվանդությունների դեմ

 

1. Քանի որ լորի մարմնի ջերմությունը 42 աստիճան է, այն երբեք չի տառապում վարակիչ հիվանդություններից, ինչպես նաեւ սալմոնելոզից: Այսպիսով, ի տարբերություն հավի ձվի, մենք կարող ենք այն ապահով ուտել հում վիճակում՝ ստանալով սննուցող նյութերի փունջ:

 

 

2. Եթե երեխան դիաթեզ ունի, լորի ձվերը լավագույնս կհամապատասխանեն: Դրանք կիրառելով մանկական սնունդի մեջ, դուք կնվազեցնեք երեխայի օրգանիզմի կալցիումի պահանջը:

3. Լորի ձվում, հավինի հետ համեմատ, պարունակվում են 2,5 անգամ ավելի B1 եւ B2 վիտամիններ, հինգ անգամ ավելի կալիում, երկաթ եւ այլ միկրոտարրեր ու ամինաթթուներ:

4. Լորի ձվի կճեպի բաղադրությունը համընկնում է մարդկային ոսկորների կազմի հետ: Կճեպը խթանիչ ազդեցություն է ունենում ոսկրածուծի արյունաստեղծ գործառույթի վրա, օգտակար է անեմիայի եւ ռախիտի դեպքերում:



5. Պարբերաբար ընդունելով լորի ձու, կարող եք ձեզ պաշտպանել մաստոպաթիայից: Այն նաեւ հիանալի միջոց է քաղցկեղային ուռուցքների կանխարգելման համար, քանի որ դրանք զարգանում են թուլացած իմունիտետի պարագայում:

6. Լորի ձուն պետք է օգտագործել նյարդային համակարգի խանգարումների դեպքում, ինչպես նաեւ սակավարյունության, հիպերտոնիայի, շաքարախտի եւ բրոնխային ասթմայի պարագայում:

 

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը