Ինչպես հեշտությամբ հեռացնել քրտինքի դեղին հետքերը հագուստից

Դիտումներ 6429

Ինչպես հեշտությամբ հեռացնել քրտինքի դեղին հետքերը հագուստից

Օձիքի և թեւատակերի վրա դեղին բծեր  են առաջանում հագուստ կրելու ժամանակ քրտինքի և մաշկի հետ շփումից: Սրանից տուժում են հիմնականում սպիտակ և բաց գույնի հագուստը։

Միայն այս խնդրի պատճառով թանկարժեք վերնաշապիկը կամ բլուզը դեն նետելը կարող է ամոթ լինել։ Ուստի կարևոր է իմանալ, թե ինչպես կարելի է հեշտությամբ և առանց հագուստին հետքեր թողնելու ազատվել նման բծերից։ Դրա համար հիանալի տնային միջոց կա:

 

Ձեզ հարկավոր է․

1 թեյի գդալ աման լվացող հեղուկ,

3-4 ճ.գ․  ջրածնի պերօքսիդ,

2 ճ.գ. սոդա.

 

Խառնեք բաղադրիչները և կիրառեք բծերի վրա: Մեղմորեն, բայց մանրակրկիտ քսեք ոչ կոշտ խոզանակով: Թողնել 2 ժամ։ Լվացեք ձեռքով կամ լվացքի մեքենայով, ինչպես միշտ:



Եթե սպիտակ հագուստը լվանալուց հետքեր են մնում, ապա կիրառեք այս ֆրանսիական եղանակը

Սպիտակ գործվածքները ունեն շատ էլեգանտ, հանդիսավոր և գեղեցիկ տեսք ունեն։ Բայց նրանք ունեն մեկ նշանակալի թերություն՝ արագ կեղտոտվում են, և հաճախակի լվացումից կորցնում են իրենց սպիտակությունը։ Իսկ սպիտակից բծերը հեռացնելն ընդհանրապես առանձին խնդիր է։ Այսպիսով, ինչ անել:

 

 

Հրաժարվե՞լ այդպիսի սպիտակից ու գեղեցիկից։

Ընդհանրապես! Պարզապես պետք է իմանալ սպիտակ հագուստի խնամքի որոշ հնարքներ և առանձնահատկություններ:

Մենք ձեզ կպատմենք լվացման «ֆրանսիական» եղանակի մասին, որը կարող է սպիտակ իրերին վերադարձնել իրենց սկզբնական տեսքն ու շլացուցիչ մաքրությունը։

Ձեզ անհրաժեշտ կլինի.

2 մետաղական տարա (կարելի է դույլ),

սովորական լվացքի օճառ,

կալիումի պերմանգանատ:



Ինչպես լվանալ

1. Տարաների մեջ լցնել 4-5 լիտր ջուր, կրակի վրա դնել և՛ դույլը, և՛ թավան։

2. Լվացքի օճառը քերել։

3. Երբ տարաների ջուրը եռա, տարաները հանեք կրակից։

4. Դույլի մեջ լուծեք կալիումի պերմանգանատի բյուրեղները (ջուրը պետք է վարդագույն դառնա, բայց ոչ մանուշակագույն), հարեք այնքան, մինչև բյուրեղները լիովին լուծվեն։

 

 

5. Կաթսայի մեջ լուծեք օճառը, հարեք այնքան, մինչև օճառն ամբողջությամբ ցրվի։

6. Օճառի լուծույթը լցնել կալիումի պերմանգանատի դույլի մեջ և ամեն ինչ լավ խառնել։

7. Ստացված լուծույթի մեջ թրջեք սպիտակեղենը ու թողեք 6-8 ժամ։

8. Լվացեք իրերը սովորական եղանակով, որը միշտ օգտագործում եք, և զարմացեք անհավատալի սպիտակության վրա:

Ուշադրություն. Մի օգտագործեք այս մեթոդը այն իրերի վրա, որոնք հնարավոր չէ լվանալ բարձր ջերմաստիճանում:

 



Ամենաընթերցվածը