Ինչպես ազատվել անքնությունից. Շատ պարզ մեթոդ
Արյան անոթները պատասխանատու են մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար։ Երբ մենք տաքանում ենք, արյան անոթները լայնանում են։ Սա իր հերթին թույլ է տալիս մարմնի կենտրոնական մասից տաք արյունը տարածվել ամբողջ մարմնով մեկ:
Եվ այդ ընթացքում, մինչ արյունը շրջանառվում է ամբողջ մարմնով, այն աստիճանաբար սառչում է։ Որքան արագ է իջնում մարմնի հիմնական ջերմաստիճանը, այնքան մարդը դառնում է ավելի հանգիստ և քնկոտ:
Գիտնականները պնդում են, որ ոտքերի տաք լոգանքները նպաստում են անոթների լայնացմանը։ Նման պրոցեդուրայից հետո մարմնի կենտրոնական ջերմաստիճանն ավելի արագ է իջնում, ինչի արդյունքում ավելի արագ կքնեք։
Բանն այն է, որ մեր ոտքերը ամենաարդյունավետն են ջերմափոխանակում մեր մարմնի և շրջակա միջավայրի միջև:
Սովորություն դարձնելով քնելուց առաջ գուլպաներ հագնելը՝ դուք ընդմիշտ կմոռանաք գիշերվա կեսին արթնանալու մասին։
Ի դեպ, սրա շնորհիվ դուք կկարողանաք արթնանալուց հետո ձեզ ավելի հանգիստ ու կենսուրախ զգալ։
Հիշեք, որ գուլպաները պետք է պատրաստված լինեն բնական նյութերից։ Ձմռանը և աշնանը դա կարող է լինել բրդյա գուլպաներ: Իսկ գարուն-ամառ շրջանի համար լավագույնս համապատասխանում են բամբակյա գուլպաները։