Ինչպես է մաշկը զգուշացնում լուրջ ներքին հիվանդությունների մասին

Դիտումներ 225

Ինչպես է մաշկը զգուշացնում լուրջ ներքին հիվանդությունների մասին

Մի շարք առողջական խնդիրների առկայության մասին կարող է վկայել մաշկի վիճակը: Headinsider.net-ը ներկայացրել է մաշկային խնդիրներ, որոնք  կարող են ներքին հիվանդությունների ախտանշան լինել:

Մուգ հետքեր մաշկին: Այս երևույթը կարող է վկայել այն մասին, որ զարգանում է մակերիկամների անբավարարություն: Կարող են նկատվել նաև վերջույթների թուլություն, ախորժակի անկում: Իջնում են արյան մեջ շաքարի մակարդակը,  ճնշումը: Հետքերի հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի՝ պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ստանալու համար:

Պիգմենտավորման բացակայություն մաշկի որոշակի հատվածներում: Սա կարող է վկայել հիվանդության մասին, որը հայտնի է վիտիլիգո անունով: Այն մակերիկամների անբավարարության և հյուսվածքների ոչ բավարար ակտիվության հետևանք է: Դիմեք էնդոկրինոլոգի կամ մաշկաբանի օգնությանը:

 

 



Ցան: Սա կարող է ալերգիայի, վարակիչ հիվանդությունների հետևանք լինել: Լուծումը մեկն է՝ անկախ ցանի տեսակից՝ հարկավոր է դիմել բժշկական օգնության:

Այտուցներ: Պարբերական այտուցվածությունը հիմնականում հիպոթիրեոզի հետևանք է: Վահանաձև գեղձի այս հիվանդության դեպքում գեղձի կողմից նորմայից քիչ հորմոններ են արտադրվում: Եթե այտուցվածությունն ուղեկցվում է մաշկի չորությամբ, մազաթափությամբ, քաշի անբացատրելի ավելացմամբ, հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի և խորհրդատվություն ստանալ:

Մեծ քանակով խալերի առաջացում: Այս խնդիրը հիմնականում հորմոնալ խանգարումների հետևանք է: Պատճառը կարող է նաև ժառանգական նախատրամադրվածությունը լինել: Եթե խալերի քանակի կտրուկ ավելացում է նկատվում, մաշկի այդ հատվածում նաև ցավ է առկա, խալերի գույնն ու չափերը փոխվում են, դիմեք մասնագետի:

Մաշկի թեփոտում: Խնդիրը մեծամասամբ վիտամինների անբավարար մակարդակի, հորմոնալ ֆոնի փոփոխության, ալերգիայի, պսորիազի հետևանք է: Հայտնաբերման դեպքում հարկավոր է դիմել բուժօգնության:

Առատ քրտնարտադրություն: Առատ քրտնարտադրության պատճառ կարող են դառնալ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները: Այդ դեպքում նորմայից շատ հորմոններ են արտադրվում, ինչը հանգեցնում է առատ քրտնարտադրության:

Աղբյուր ՝ https://168.am/2018/10/17/1025976.html



Ամենաընթերցվածը