Մի բուռ չամիչով բուժեք ստամոքսի, սրտի և երիկամների հիվանդությունները
Մուգ չամիչը, ինչպես նաև մուգ խաղողը, ավելի օգտակար են համարվում, քան բաց սորտերը։
100 գ մանրացված չամիչը լցնել 1 բաժակ ջրի մեջ և 10 րոպե եռացնել մարմանդ կրակի վրա, քամել։
Օրական մի քանի անգամ ընդունեք բրոնխիտի, թոքաբորբի, հիպերտոնիայի դեպքում՝ այլ դեղամիջոցների հետ համատեղ:
Չամիչը պարունակում է բազմաթիվ օգտակար ածխաջրեր, օրգանական թթուներ, սննդային մանրաթելեր, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր։
Չամիչի մեջ պարունակվող կալիումը օգտակար է երիկամների և սրտի մկանների աշխատանքի, նյութափոխանակության, արյան նորմալ բաղադրության պահպանման համար։
Նիկոտինաթթվի շնորհիվ, որը մտնում է B վիտամինների խմբի մեջ, չամիչն ունի հանգստացնող հատկություն, ինչը արժեքավոր է նյարդային համակարգի աշխատանքի համար։
Չամիչը կարող է օգտագործվել թունավորումների և այտուցների դեպքում՝ ունենալով միզամուղ ազդեցություն, այն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկն ու տոքսինները։
Չամիչը կարող է մեղմել միզապարկի և երիկամների հիվանդության ընթացքը, բուժել դիզենտերիան։ Օգտակար է թուլության և սակավարյունության դեպքում, օգնում է լրացնել հղիության ընթացքում օգտակար նյութերի պակասը։
Չամիչի օրգանական թթուները օգնում են պահպանել ատամներն ու լնդերը առողջ:
Վերցրեք գիհու պտուղների, խտուտիկի արմատի, կեչու տերևներ, ավելացնել 15 գ չամիչ։
1 ճաշի գդալ խառնուրդը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել սառչի, քամել։ Ընդունել բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ օրը 3-4 անգամ, 1 ճաշի գդալ։