Ինչպե՞ս վերացնել աչքերի շուրջ գոյացող կնճիռները


Ինչպես հայտնի է՝ աչքերի շուրջ մաշկն առավել խոցելի է ծերացման ավելի վաղ նշանների նկատմամբ: Աչքերի շուրջ կնճիռներն առաջանում են այն պարզ պատճառով, որ նրա տակ բացակայում է ճարպը:
Այսպիսով պետք է հատուկ խնամք ցուցաբերել աչքերի շուրջ գտնվող մաշկի նկատմամբ:
Խնամքի համար ընտրեք թեթև, խոնավեցնող քսուկներ և գելեր: Շատ լավ ազդեցություն ունեն հատուկ բնական յուղերը, որոնք կարելի է գնել ցանկացած դեղատանը: Ընտրությունը բավական մեծ է, դրա համար փորձեք կարդալ նկարագրությունը և ձեզ համար ընտրել ամենահամապատասխանը:
Բացի այդ, ուշադրություն դարձրեք կոսմետիկայի բաղադրությանը: Եթե բաղադրության մեջ ներառված է լանոլին, աչքերի տակի մաշկը կարմրում է և մի փոքր ուռում: Շատ լավ է, որ քսուկների մեջ լինում է А և Е վիտամիններ:
Իսկ կարելի՞ է արդյոք խնամել աչի տակի մաշկը տնային պայմաններում: Իհարկե կարելի է, նման լրացուցիչ խնամքը կծառայի միայն ի օգուտ ձեզ: Բնական կոսմետիկայից կարելի է պատրաստել դիմակներ և այլ միջոցներ` դեմքը սնուցելու և խոնավեցնելու համար, հատկապես, որ եթե ձեր աչքերի տակ սև շրջանակներ են առաջացել:
Այդ սև շրջանները կարող եք անցկացնել սև թեյով, որի մեջ ավելացնում եք երիցուկ: Մի գդալ սև կամ կանաչ թեյին ավելացրեք մի թեյի գդա չորացած երիցուկի փոշի, խառնեք և քսեք այն:
Իսկ կնճիռները վերացնելու համար կարող եք քսել ձվի դեղնուց, և 15-20 րոպեից լվացվել տաք ջրով: Եթե կնճիռները շատ խորն են, ապա դեղնուցի հետ խառնեք մի քիչ բուսական յուղ:
