Ինչպե՞ս թեթևացնել այտուցը. Լավագույն բաղադրատոմսերը

Դիտումներ 470

Ինչպե՞ս թեթևացնել այտուցը. Լավագույն բաղադրատոմսերը

1. Երեք կիտրոնի և 125 գրամ ծովաբողկի խառնուրդ՝ անցկացված մսաղացով։ Խառնուրդն ընդունում ենք առավոտյան և երեկոյան, 1 թեյի գդալ ուտելուց 10-15 րոպե առաջ։

2. 1 ճ.գ. գդալ մաղադանոսը լցնել երկու բաժակ եռման ջրի մեջ և թողնել մոտ 10 ժամ։ Պատրաստի թուրմը խմել օրվա ընթացքում՝ 1 ճ.գ․։

3. Կեչու 5-7 թարմ տերեւ լցնել մի բաժակ սառը հանքային ջրով և թողնել թրմվի ամբողջ գիշեր։ Թուրմը լավ է թեթևացնում աչքերի շուրջ այտուցը։ Բամբակով թուրմը դնել աչքերի տակ՝ 15-20 րոպե։ 

 



Բժշկի հզար բաղադրատոմսը, որը վերացնում է գլխացավը, հոդացավերը և ոտքերի այտուցները

Քնի ժամանակ մարմնի ամենահզոր դետոքսը

Ժամանակի ընթացքում մեր մարմինը կուտակում է հսկայական քանակությամբ տոքսիններ, որոնք խանգարում են ներքին օրգանների բնականոն աշխատանքին։

Այս պարզ կոմպրեսի միջոցով դուք կարող եք դրանք հեռացնել ձեր ոտքերի մաշկի միջով գիշերային քնի ժամանակ: Օրգանիզմի դետոքսիկացումը օգտակար է ցանկացած տարիքում և պարզապես անհրաժեշտ է արդյունաբերական քաղաքների բնակիչներին։

 

 

Կոմպրեսը օգտագործելու արդյունքում դուք կնկատեք հետևյալ բարելավումները.

  • Հոդերի ցավը կանցնի
  • Գլխացավերի հավանականությունը ավելի քիչ կլինի
  • Ոտքերի այտուցը կվերանա
  • Ձեր տրամադրությունը կբարելավվի

Կոմպրես՝ տոքսինները հեռացնելու համար․

Գնեք բամբակյա գուլպաներ, վիրակապեր և ինքնասոսնձվող վիրակապ:

Ձեզ անհրաժեշտ կլինի.

  • Սխտոր - 5 պճեղ
  • Սոխ - 1 հատ
  • Ջուր - 100 մլ


Սխտորն ու սոխը մանրացնել և դնել եռման ջրի մեջ։ Եռացնել 5 րոպե, սառեցնել և թրջել բամբակյա շվաբր։ Ինքնասոսնձվող վիրակապով ամրացրեք ոտքի կենտրոնին։ Հագեք ձեր գուլպաները: 

Առավոտյան, երբ հանեք վիրակապը, կտեսնեք, որ վիրակապը մուգ է դարձել՝ սրանք արտազատվող տոքսիններն են։

 

 

Օպտիմալ պրոցեդուրան 7 կոմպրես է երկու օրը մեկ, իսկ հետո շաբաթական 1 անգամ։ Կրկնել 3-4 ամիս հետո։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը