Ինչպե՞ս տարբերել իրական մեղրը կեղծից

Դիտումներ 877

Ինչպե՞ս տարբերել իրական մեղրը կեղծից

  1. Իսկական մեղրը շաքարավազ է պարունակում ներքևից, ոչ թե վերևից: 

2. Ձեր դաստակին դրված իսկական մեղրի կաթիլը չի ​​տարածվի։ 
3. Եթե շշի մեջ լցրած մեղրը շուռ են տալիս, ապա երկու օդային պղպջակներ վեր են լողում` նախ առաջին մեծը, ապա երկրորդ փոքրը:  Եթե ​​շրջում եք ոչ թե շիշ, այլ բանկա (լիտր կամ երեք լիտր), ապա պետք է լինի միայն մեկ օդային պղպջակ: Եթե ​​ևս մի քանի փոքր պղպջակներ բարձրանան, ապա մեղրը իրական չէ: 
4. Իսկական մեղրի բարակ հոսքը (ստուգեք, թե արդյոք կա «բարակ թել») չի կտրվում, նույնիսկ շատ բարակ մնում է:
5. Եթե ափսեի վրա մի քիչ մեղր եք լցնում, վրան մի շերտ սառը ջուր լցրեք, ապա թափահարեք, ապա իսկական մեղրը պետք է ձեւավորի մեղրախորիսխի կառուցվածք: 
6. Թղթի վրա մեղրը չի այրվում, եթե թուղթը վառում ես ներքեւից։ 

 



Բուժեք բարձր խոլեստերինը, մազաթափությունը և սրտի հիվանդություններ մեղրի և դարչինի միջոցով

Դարչինն առողջության ու գեղեցկության համեմունք է, որը դաբաղանյութեր, արժեքավոր եթերայուղեր, խեժ ու կալցիումի օքսալատ է պարունակում, հարուստ է С, В1, В2, РР, А վիտամիններով, ցինկով, երկաթով, ֆոսֆորով, մագնեզիումով, հետն էլ օժտված է հակաօքսիդանտ ազդեցությամբ, իսկ դարչինի եթերայուղը հակամանրէ հատկություն ունի և խթանում է նյութափոխանակությունը:

Մեղրը նույնպես վիտամինների ու հանքանյութերի բնական կոնսերվանտ է, հականեխիչ, հակաօքսիդանտ, բացի այդ, մեր բջիջներին սննդարար նյութեր փոխադրող:

 

 

Մեղրն ու դարչինն իրար հետ օգտագործելով` ուժգնացնում ենք այդ մթերքների բարերար հատկություններն ու հնարավորություն տալիս ավելի լավ յուրացմանը:

Խոլեստերինը կարգավորելու համար հարկավոր է ՝

2 բ տաք ջրում լուծած 2ճ.գ. մեղրը և 3թ.գ. դարչինը արյան մեջ խոլեստերինի մակարդակը 2 ժամվա ընթացքում իջեցնում են 10%-ով: Խառնուրդը օրը 3 անգամ ընդունելը կարգի է բերոմ խոլեստերինի մակարդակը նույնիսկ խրոնիկ հիվանդների մոտ:



Մազաթափության դեպքում կարելի է մազարմատներին քսել 1ճ.գ. տաքացրած ձիթապտղի յուղի, 1ճ.գ. մեղրի և 1թ.գ. դարչինի խառնուրդ: 15 րոպե հետո մազերը լվանալ ոչ շատ տաք ջրով: Նույնիսկ 5 րոպեն բավական է արդյունքը զգալու համար:

Սրտի հիվանդությունների դեպքում ամեն օր կերեք հացին քսված մեղրի և դարչինի խառնուրդ: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և փրկում է ինֆարկտից: Իսկ ում մոտ արդեն եղել է ինֆարկտ, կարող են փոքրացնել կրկնման ռիսկը:

 


Խառնուրդի կանոնավոր օգտագործումը լավացնում է շնչառությունը և ամրացնում է սրտամկանը:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը