Ինչպե՞ս սխտորի և կիտրոնի օգնությամբ մաքրել արյունը վատ խոլեստերինից
Արյան մեջ խոլեստերինի մակարդակը առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է: Խոլեստերինը պարունակվում է բոլոր օրգաններում, բջջաթաղանթներում և մկաններում:
Առանց այս նյութի հնարավոր չէր լինի կմախքի կառուցումը, վնասված հյուսվածքների վերականգնումը, նյութափոխանակությունը և այնպիսի կարևոր սեռական հորմոնների արտադրությունը, ինչպիսին են տեստոստերոնը, էստրոգենն ու կորտիզոլը:
Xohanoc.am-ը առաջարկում է ժսխտորի և կիտրոնի օգնությամբ մաքրել արյունը վատ խոլեստերինից։ ԱՅն կօգնի ձեզ լինել առողջ, ազատվել բարձր խոլեստերինից և նաև ազատվել ավելորդ քաշից։
Բաղադրամասեր
Կիտրոն - 4 հատ միջին չափի,
Սխտոր - 4 պճեղ,
Ջուր - 3 լիտր
Պատրաստման եղանակը
Նախ եռացրեք ջուրը, մեզ հարկավոր է լինելու 3 լիտր ջուր եռացրած վիճակում։ Այնուհետև Մանրացրեք սխտորն ու կիտրոնը։ Բաղադրիչները լցրեք 3 տարբեր ապակե տարաների մեջ:
Փակեք տարաները, 3 օր դրեք սառնարանում: Օրվա ընթացքում օգտագործեք մի քանի ճաշի գդալ՝ առավոտյան քաղցած վիճակում: Այս միջոցը հարկավոր է օգտագործել 40 օր շարունակ: Այս միջոցը օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ և հարցրեք նրա կարծիքը։