Ինչպե՞ս պատրաստել ժելատինով կրեմ
Բաղադրամասեր ՝
Կաթ՝ 1.5 բաժակ,
Շաքարավազ՝ ըստ ճաշակի,
Դեղնուց՝ 3 հատ,
Թթվասեր՝ 300 մլ,
Ջուր՝ 4 ճաշի գդալ,
Վանիլի էքստրակտ՝ 1 թեյի գդալ,
Ժելատին՝ 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը ՝
Խառնեք դեղնուցը շաքարավազի հետ և դրեք ցածր կրակի վրա: Բարակ շիթով լցրեք կաթը և տաքացրեք 10 րոպե՝ ընթացքում անդադար խառնելով: Մի հասցրեք եռալու աստիճանի: Հանեք գազօջախի վրայից:
Հարեք անյուղ թթվասերը կամ յոգուրտը վանիլային էքստրակտով:
Հալեցրեք ժելատինը, ավելացրեք այն կաթնա-ձվային խառնուրդի մեջ, խառնեք, թողեք սենյակային ջերմաստիճանում:
Ավելացրեք հարած թթվասերը և կրկին լավ խառնեք ու տեղաբաշխեք փոքր ամաններում: Դրեք սառնարան:
Պատրաստի աղանդերի կազմվածքը մեծամասամբ որոշվում է ժելատինի քանակից: Եթե ցանկանում եք այն թունդ լինի, ավելացրեք մի քիչ շատ ժելատին, եթե ցանկանում եք պաղպաղականման զանգված ստանալ, ուրեմն ավելի քիչ: