Ինչպե՞ս պատրաստել Ամանորյա գոճին․ Այս բաղադրատոմսով այն չի չորանա շատ նուրբ և համեղ կստացվի

Դիտումներ 268

Ինչպե՞ս պատրաստել Ամանորյա գոճին․ Այս բաղադրատոմսով այն չի չորանա շատ նուրբ  և համեղ կստացվի

5-6 կգ գոճին պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

  • Հազրեվարդ (Розмарин) – 200 գ,

  • Նարինջ – 6 հատ,

  • Ձիթայուղ – 100 մլ,

  • Ծով խոշոր աղ – 500 գ,

  • Շաքարավազ – 2 ճ/գ,

  • Կարագ – 100 գ,

  • Սոխ – 1 կգ,

  • Հորթի երիկամ – 1 կգ,

  • Մաղադանոս – 50 գ,

  • Դիժոնյան մանանեխ – 50 գ,

  • Սխտոր – 200 գ,

  • Սպիտակ հաց – 300 գ,

  • Մուսկատ գինի – 500 մլ,

  • Բազուկ – 1 հատ,

  • Բրյուսելյան կաղամբ – 1 կգ,

  • Սերուցքային ծովաբողկ – 200 գ,

  • Չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի

 



Պատրաստման եղանակը

  • Քերել նարնջի կեղևը, խառնել աղի և հազրեվարդի հետ և գոճին ամբողջովին պատել այդ խառնուրդով: Այդպես թողնել սառնարանում 12 ժամ:

  • Հոսող ջրի տակ գոճին լվանալ աղից: Կտրատել սոխը և ավելացնել կարագը, և ձիթայուղի խառնուրդի մեջ հասցնել մինչև թույլ եռման: Ավելացնել շաքարավազ, աղ և պղպեղ ցանել, ավելացնել 3 նարնջի հյութը և մարմանդ եփել մինչև հյութի ամբողջական գոլորշիացումը:



  • Ավելացնել մանր կտրատած երիկամները, խառնել և շոգեխաշել 10 րոպե: Ավելացնել կտրատած մաղադանոսը, սխտորը, մանանեխը, բլենդերի մեջ մանրացված սպիտակ հացը, խառնել:

  • Գոճին լցոնել սոխով և երիկամներով, կարել որովայնը: Խառնել մնացած նարնջի հյութը և գինին: Գոճին դնել նախօրոք 120 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եփել 2.5 ժամ՝ ժամանակ առ ժամանակ վրան լցնելով գինու և հյութի խառնուրդը: Հետո ևս 30 րոպե 190 աստիճան ջեռոցում:

  • Եփել բազուկը, քերել և խառնել սերուցքային ծովաբողկի հետ: Բրյուսելյան կաղամբը եփել, իսկ հետո տապակել չիլիի հետ: Մատուցել գոճին բազուկի և կաղամբի հետ:



Ամենաընթերցվածը