Ինչպե՞ս կանխել և ազատվել երիկամների քարերից

Դիտումներ 348

Ինչպե՞ս կանխել և ազատվել երիկամների քարերից

Անհրաժեշտ է խառնել 200 գ ձիթապտղի յուղ, մեղր, օղի, թարմ քամած կիտրոնի հյութ։ Խառնել այնքան, մինչև մեղրն ամբողջությամբ լուծվի և մեկ օր թողնել թրմվի՝ ժամանակ առ ժամանակ մանրակրկիտ խառնելով։

Պատրաստի խառնուրդն անհրաժեշտ է ընդունել ուտելուց 1 ժամ առաջ 1 ճ.գ.՝ օրական 3 անգամ, մինչև ամբողջ խառնուրդը վերջանա։
Այս խառնուրդը նույնպես դրական է ազդում իմունային համակարգի վրա։

 



Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերի մեջ է։ 10 վարժություն, որոնք կշտկեն ամեն ինչ

Մեջքի ցավը լուրջ խնդիր է, որն ազդում է միլիոնավոր մարդկանց վր՝ ամբողջ աշխարհում: Ամենից հաճախ այն առաջանում է վնասվածքից, վատ կեցվածքից կամ երկար նստելուց: Մեջքի ցավը կարող է տատանվել թեթևից մինչև ծանր, և հետագայում լրջորեն խանգարել ձեր ապրելակերպին և առօրյա գործունեությանը:

Մեր ոտքերը մեծ դեր են խաղում մեր հավասարակշռության, շարժման և կեցվածքի ձևի մեջ, ուստի կարևոր է դրանք միշտ բարվոք վիճակում պահել: Ծերացման գործընթացը և ոտքերի ոչ պատշաճ խնամքը կարող են ոտքերի հետ կապված խնդիրներ առաջացնել, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ հետագայում:

 

 

Մարդիկ սովորաբար մեջքի ցավը բուժում են ցավազրկողներով, սակայն դրանք ունեն բազմաթիվ անբարենպաստ կողմնակի ազդեցություններ, այնպես որ դուք պետք է փորձեք նվազեցնել ցավը այլ կերպ: Բարեբախտաբար, մենք ձեզ ցույց կտանք մի քանի պարզ վարժություններ, որոնք կաջակցեն ձեր մեջքի մկաններին և կեցվածքին և կթեթևացնեն մեջքի ստորին հատվածի ցավը:

Նստեք աթոռի վրա և ձախ ոտքը դրեք աջ ազդրի վրա։ Աջ ձեռքով վերցրեք մատները, ապա լավ թափահարեք բոլոր ուղղություններով և մոտ 10 վայրկյան ձգեք դեպի կողքերը։ Կրկնեք երեք անգամ յուրաքանչյուր ոտքի վրա:

Փորձեք օրական 5 անգամ 20 վայրկյան քայլել ձեր մատների վրա ձեր սենյակում. դա կուժեղացնի ձեր ոտքերի մկաններն ու ջլերը և կթեթևացնի մեջքի ցավը:

Ոտքերի մատները սեղմելը կբարձրացնի արյան շրջանառությունը ոտքերում և կթուլացնի մեջքի ցավը: Կանգնելիս ծալեք ձեր ծնկները և փորձեք հնարավորինս մատներով <<բռնել>> հատակը: Մնացեք դիրքում 3 վայրկյան, ապա կրկնեք գործընթացը 10 անգամ։ Լավագույն արդյունքի համար փորձեք վարժությունը օրական 3 անգամ։

Կանգնեք և մի փոքր ծալեք ձեր ծնկները, ապա փորձեք վերցնել մատիտը հատակից: Մատիտը մատներով պահեք 10 վայրկյան և շաբաթական 2-3 անգամ՝ 5 անգամ կրկնեք գործընթացը յուրաքանչյուր ոտքի վրա։



Պառկեք մեջքի վրա մահճակալի կամ հատակի վրա, այնուհետև ձգեք ձեր ոտքը վերև և ոլորեք ձեր կոճը 10-15 վայրկյան: Այնուհետեւ կրկնեք գործընթացը մյուս ուղղությամբ, ապա նույնն արեք մյուս ոտքի հետ: Այս վարժությունը արագ և հեշտությամբ կթեթևացնի կոճի, ծնկի, ազդրի ցավը։

Կանգնեք դեմքով դեպի պատը և ձգեք ձեր աջ ոտքը ձեր առջև, այնուհետև ծալեք ձեր աջ ծունկը և տարեքձեր կոնքերը առաջ: 

Պահեք դիրքը 30 վայրկյան, ապա կրկնեք վարժությունը մյուս ոտքով: Կրկնեք գործընթացը երկու անգամ՝ յուրաքանչյուր ոտքով:

 

 

Նստեք հատակին և մի ոտքը դրեք ձեր առջև, ապա մյուսը թեքեք ազդրի տակ։ Այժմ, ձգեք առաջ և բռնեք ձեր շմատները, այնուհետև շարժեք դրանք 30 վայրկյան: Կրկնեք այս գործընթացը մյուս ոտքին:

Տեղադրեք թենիսի գնդակը ձեր ոտքի տակի տակ և ամեն օր մի քանի րոպե ետ և առաջ տարեք գնդակը:

​Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը