Ինչպե՞ս ճիշտ եփել մասուրը․ Կարևոր է հիշել վիտամինների պահպանման և չափաբաժինների մասին

Դիտումներ 472

Ինչպե՞ս ճիշտ եփել մասուրը․ Կարևոր է հիշել վիտամինների պահպանման և չափաբաժինների մասին

Մասուրի հատիկները (10-15 հատ) պետք է ողողել ծորակի տակ,

մասուրը լցնել ապակե ամանի կամ թերմոսի մեջ։

Ապա լցնել տաք ջրով (0,5լ), որի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60 աստիճանը, փաթաթեք տաք կտորով և թողեք մնա 12 ժամ։ Այս ժամանակահատվածից հետո կարող եք օգտագործել այն։

 
 
 
 

Մասուրի օգնությամբ լավացրեք տեսողությունը և վերացրեք աչքերի լարվածությունը

Մեր այսօրվա կյանքն էականորեն հեշտացնող ժամանակակից տեխնոլոգիաները միաժամանակ խնդիրներ են ստեղծում։ Հիմա շատերի համար ինչպես աշխատանքը, այնպես էլ հանգիստը կապված են տեսողության լարման հետ։
Համակարգչով աշխատելու, մեքենա վարելու անհրաժեշտությունը, նոր զարգացումներին տեղյակ լինելու ցանկությունը, ինչպես նաեւ համակարգչային խաղերը բացասաբար են ազդում աչքերի վրա։ 



Մասուրով պատրաստվող այս միջոցը կօգնի ձեզ լավացնել տեսողությունը և վերացնել աչքերի լարվածությունը։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

 

Բաղադրամասեր

1 ճ.գ. մասուր,
2 բ եռացրած ջուր

Պատրաստման եղանակը

Չոր, աղացած պտուղների վրա եռացրած ջուր լցնել, եռացնել 10 րոպե, թրմել 2-3 ժամ: 

Ընդունել1/4-1/2 բաժակ, օրը 3-4 անգամ:

 

 

 

Մասուրի անհավանական բուժիչ հատկությունները

Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ:

Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն:
Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: В1 և В2 վիտամինները մասնակցում են արյունաստեղծ օրգանների աշխատանքին: Վիտամին К-ն լավացնում է արյան մակարդելիությունը:

Ամեն օր մասուր օգտագործելու դեպքում՝ կարելի է մոռանալ սրտային հիվանդությունների մասին: Այս մասին ասում են Լունդ համալսարանի մասնագետները:

Այս տեսությունը հաստատելու համար գիտնականներն անցկացրել են մի փորձարկում: Փորձարկման ժամանակ գեր մարդկանց առաջարկել են 6 շաբաթվա ընթացքում ամեն օր խմել կա՛մ մասուրի հյութ, կա՛մ թեյ, որը պարունակում էր 40 գ մասուր:



Մասուրի թուրմ

Այս թուրմը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, կանգնեցնում է արյունահոսությունը, դուրս է բերում լեղին, խթանում է սեռական գեղձերի աշխատանքը, արագացնում է այրվածքների բուժման գործընթացը, ունի վերականգնող հատկանիշներ:
Մասուրի թուրմ պատրաստելու համար՝ մեկ ճաշի գդալ մասուրը լցրեք տարայի մեջ և վրան 500 մլ եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի մինչև առավոտ: Օրական երկու անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, ընդունեք այս խառնուրդից կես բաժակի չափով:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը