Ինչպե՞ս իջեցնել բարձր ճնշումը կիտրոնի օգնությամբ
Բարձր արյան ճնշումը կամ հիպերտենզիան (գերճնշում) չափազանց տարածված վիճակ է, որը պարտադիր չէ, որ առաջացնի որևէ ախտանիշ։ Միակ ճանապարհը, որ իմանանք, թե արդյոք մեր զարկերակային ճնշումը նորմայից բարձր է, թե ոչ, զարկերակային ճնշումը չափելն է։
Այսօր շատերն ունեն բարձր ճնշում։ Կան նաև մարդիկ ովքեր ունեն բարձր ճնշում, բայց դրա մասին տեղյակ չեն։ Հաճախակի չափեք ճնշումը և այն պահեք նորմայի սահմաններում։
Իսկ ինչպե՞ս իջեցնել բարձր ճնշումը կիտրոնի օգնությամբ։
Այս միջոցը միայն տեղեկատվական է, ինքնաբուժությամբ զբաղվելուց առաջ հարցրեք բժշկի կարծիքը։
Կիտրոնը մեծ քանակությամբ օրգանական թթուներ, շաքար, բջջանյութ, ֆլավոնոիդներ, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր է պարունակում, B խմբի, ինչպես նաև A, C, E, P վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, երկաթ, նատրիում, մագնիում, մոլիբդեն, բոր, ֆտոր և հանքային այլ նյութեր։
200-250 մլ հանքային ջրին ավելացնել կես կիտրոնից քամված հյութն ու մի գդալ մեղրը, լավ խառնել և շատ արագ խմել: Այս խառնուրդը կսկսի ազդել 20-30 րոպե անց:
Սակայն ևս մեկ անգամ հորդորում ենք, որ կարևոր է բժշկի հետ խոսել, այս միջոցը օգտագործելուց առաջ։