Ինչպե՞ս են անվանում քաղցր սուջուխը հայերեն․ Ո՞վ կարող է ասել

Դիտումներ 1112

Ինչպե՞ս են անվանում քաղցր սուջուխը հայերեն․ Ո՞վ կարող է ասել

Քաղցր սուջուխը կոչվում է շարոց։ Ահա ամենահամեղ պատրաստման բաղադրատոմսը․

Բաղադրիչներ`
դոշաբ – 1 լ,
ընկույզ – 0.5 կգ,
շաքարավազ – 0.5 բաժակ,
ալյուր – 0.5 բաժակ

 



Դոշաբը դնել կրակին, տաքացնել, ավելացնել շաքարավազը:

Անընդհատ խառնել փայտե գդալով:

Առաջացած փրփուրը վերցնել:

 

 

Երբ խառնուրդը մի փոքր թանձրանա, լցնել ալյուրը:

Անընդհատ խառնել, մինչև դառնա թանձր զանգված, գնդիկները պիտի ձուլվեն լիովին:

Ընկույզները մաքրել, կիսել,  շարել հաստ թելի վրա:

 



Թելի ծայրը հանգույց անել: Երբ դոշաբի խառնուրդը հովանա, ընկույզի շարանը թաթախել նրա մեջ, հանել:

Թողնելով, որ քաղցրահյութի ավելորդ մասը ծորա, կախել երկու-երեք ժամ:

Հետո կրկին թաթախել քաղցր հեղուկի մեջ, ապա կախել արևոտ տեղում, մինչև լրիվ չորանա:

 



Ամենաընթերցվածը