Ինչպե՞ս է պետք շոգեխաշել կարտոֆիլը, որ յուրահատուկ համ ստանա


Բաղադրամասեր
-
200 գ կարտոֆիլին՝
-
40 գ գազար,
-
40 գ գլուխ սոխ,
-
20 գ տոմատ (կամ 100 գ պոմիդոր),
-
20 գ յուղ,
-
40 գ կանաչ լոբի,
-
1 հատ տաքդեղ,
-
աղը, կանաչին՝ ըստ ճաշակի,
Պատրաստման եղանակը
-
Կաթսայում մանր խորանարդիկներով կտրտած գազարով, սոխով պատրաստած տոմատն սոխառածի վրա լցնել քիչ քանակությամբ տաք ջուր, ավելացնել եփած կանաչ լոբի, տաքդեղ, խորանարդաձև կտրտած կարտոֆիլ, աղ և շոգեխաշել փակ կաթսայում 20—30 րոպե։
-
Մատուցելիս լցնել փոքրիկ խոր ափսեի մեջ և վրան կանաչի ցանել։
