Ինչպե՞ս է կոչվում այս տեսակի խաղողը, որը ամենահամեղն է․ Եթե գիտեք, գրեք
Լուսանկարում քիշմիշ տեսակի խաղող է։
Սննդային Արժեքը`100գր-ում
Էներգետիկ Արժեքը 67կկալ
Սպիտակուցներ`0.63գ
Ածխաջրեր`17.15գ
Յուղ`0.35գ
Պտուղները լինում են տարբեր երանգի և կազմում են տարբեր ձևի, մեծության և խտության պտղաբույլեր՝ ողկույզներ (ճութեր)։ Ողկույզները հասած վիճակում քաղցր են։ Խաղողի տեսակների զգալի մասն առաջացել է եվրոպական վայրի խաղողից, որն աճում է նաև Հայաստանի տարածքում։ Խաղողի արդյունաբերական մշակումը զարգացած է հս. լ. 34-52°-ի և հվ. լ. 20-40°-ի միջև։ Խաղողի հայրենիքը Առաջավոր Ասիան է։ Հայտնի է մշակովի՝ արդյունաբերական խաղողի շուրջ 4000 տեսակ։ Հայաստանում մշակվող տեսակներից առավել լայն տարածում ունեն Ոսկեհատը, Գառան դմակը, Ճիլարը, Կախեթը, Մսխալին, Ռքածիթելին, Մուսկատը, Սապերավին, սև և սպիտակ Արաքսենին, սև և սպիտակ Սաթենին, դեղին և վարդագույն Երևանին, Թավրիզենին, Իծապտուկը, Արարատին, Ամբարին, Արենին, Արևիկը, Խնդողնին, Կարմիր կտենին, Լալվարին, Տոկունը, Հադիսին, Սևանը և այլն։
Խաղողի մատերին անվանում են խաղողի վազ։ Խաղողի սերմը ծլելուց հետո առաջին տարին փոքր մատ է տալիս։ Նրա տերևների բողբոջներից մյուս տարում նոր երկար, լավ զարգացած մատեր են աճում, այնուհետ հաջորդ տարում յուրաքանչյուր բողբոջ ավելի նվազ մատեր է տալիս, որոնք աշնանը չորանում են մինչ իրենց բողբոջը, այնպես որ այդ մատից մնում է միայն ստորին հանգույցը՝ կարճեցված մատ։ Կարճեցված մատի միակ բողբոջը մյուս վեգետացիոն շրջանում զարգացնում է հզոր երկար մատեր, որոնցից արդեն կարճ մատեր են աճում։ Երկար մատերը ծաղկում և բերք են տալիս, իսկ կարճերը՝ ոչ։
Մշակաբույսի մոտ մատերի երկար ու կարճ հերթափոխումը չի նկատվում շնորհիվ խաղողի կարճ հատմանը և այն ծաղկում ու բերք է տալիս ամեն տարի։ Ծաղիկները մանր են, ծաղկաբույլ են կազմում (բարդ վրձին). Կախված ծաղկում արական և իգական մասնաբաժնից նրանց զարգացածության աստիճանից առանձնացվում են ծաղիկների հետևյալ երեք տեսակները՝ իսկական-իգական, արական, երկսեռ, ֆունկցիոնալ արական, ֆունկցիոնալ իգական։ Խաղողի մոտ վերջին երեք տեսակները հիմնականն են։ Երկսեռ տեսակի ծաղիկը հատկանշական է ընտանի տեսակների համար։
Խաղողը մեղրի պես արագորեն թափանցում է արյան մեջ։ Երևի հեռու չէ այն օրը, երբ կվերացվի խաղողը շաքարախտով հիվանդներին թույլատրելու արգելքը, ինչպես դա արվեց մեղրի կապակցությամբ։ Եվ պատահական չէ, որ շտուդգարդցի բժիշկ Հեյնը բազմաթիվ ապացույցներ ունի խաղողի հյութով արյան շաքարի տոկոսը իջեցնելու վերաբերյալ։ Ինչպես մյուս մրգերի, այնպէս էլ խաղողի դեպքում, անհրաժեշտ է խաղողն ուտել անոթի վիճակում՝ դատարկ ստամոքսին, կամ ուտելաց 2-3 ժամ հետո։
Օգտագործվում է թարմ և վերամշակված՝ գինի, կոնյակ, մուրաբա, խաղողահյութ, դոշաբ, կոմպոտ, չամիչ, մարինադ, ընկույզի միջուկով սուջուխ և այլն։ Ունի նաև դիետիկ և բուժիչ նշանակություն (բժշկության մեջ կա առանձին բաժին՝ խաղողաբուժություն)։ Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք տեխնիկական և սննդային յուղ, տանին և այլն։ Տերևներն օգտագործվում են սննդում, թափոններն ու վազերից հեռացվող զանգվածը՝ որպես անասնակեր։